• Latest news

5 հետաքրքիր փաստ մեր մկանների մասին

14 մայիսի, 2021  20:45

Գիտե՞ք արդյոք, որ օրգանիզմի ամենադիմացկուն մկանը սիրտամկանն է, իսկ ամենաուժեղը` ծնոտայինը: Ձեր ուշադրությաննն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր մեր մկանների մասին:

  1. Մեր մարմնում մոտ 640 մկան կա

Մարդու մարմնում գրեթե 640 մկան կա: «Գրեթե»՝ քանի որ տարբեր մարդկանց մոտ դրանք կարող են տարբեր քանակի լինել: Օրինակ՝ ոչ բոլորն ունեն ափի երկար մկան՝ կենդանիների մոտ այս մկանն օգտագործվում է ճանկեր արձակելու համար, բայց մարդիկ դրա կարիքը չունեն, ուստի ռուդիմենտար տեսքով այն պահպանվել է որոշ մարդկանց մոտ՝ միայն մի ձեռքում, իսկ ոմանց մոտ այն նդհանրապես չի պահպանվել:

  1. Քայլ կատարելու համար պետք է մոտ 200 մկան օգտագործել

Ընդամենը 1 քայլ կատարելու համար մեր մարմինը ստիպված է մոտ 200 մկան օգտագործել: Դրանցից որոշները պատասխանատու են ճկման համար, մյուսները՝ վերջույթները ձգելու, երրորդները՝ հավասարակշռությունը պահելու եւ այլնի համար:

  1. Տարիքի հետ մենք կորցնում ենք մկանային զանգվածը

40 տարեկանից հետո օրգանիզմը սկսում է կտրուկ կորցնել մկանային զանգվածը` տարեկան մինչեւ 3%: 60 տարեկանից հետո գործընթացն արագանում է մինչեւ 5% կամ ավելի: Բայց ակտիվ կենսակերպ վարելու եւ մկանները աշխատանքային վիճակում պահելու դեպքում մկանների կորստի գործընթացը կդանդաղի:

  1. Սրտամկանը օրգանիզմում ամենադիմացկունն է

Սրտամկանը օրգանիզմում ամենադիմացկունն է, չէ՞ որ այն անընդհատ աշխատում է մեր ողջ կյանքի ընթացքում: Համարվում է, որ նորմալ պայմաններում դրա ամրության ներուժը բավարար է 100 տարի կամ ավելի:

  1. Օրգանիզմում ամենաուժեղ մկանը ծնոտայինն է

Օրգանիզմում ամենաուժեղ մկանը ծնոտայինն է: Ծնոտային մկանի սեղմման ուժը կարող է հասնել 390 կգ-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է