• Latest news

Գիտնականները պասիվ ծխելու նոր վնաս են հայտնաբերել

20 մայիսի, 2021  17:41

Պասիվ ծխելու հետեւանքով ծխախոտի ծխի ազդեցությունը հանգեցնում է մարմնի զանգվածի նվազման եւ ճանաչողական խանգարումների, հատկապես՝ տղամարդկանց մոտ: Դա պարզել են Օրեգոնի գիտության եւ առողջության համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Health Perspectives ամսագրում:

Հետազոտության ընթացքում գիտնականները ստուգել են, թե ինչպես է պասիվ ծխելը ազդում 10 ամիս ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկված 62 մկների ուղեղի եւ նյուափոխանակության վրա: Դրա համար կիրառվել է հատուկ սարք, որը մի տուփ ծխախոտ է «ծխել» օդափոխվող լաբորատորիայում: Մի խմբում եղել են վայրի մկներ, իսկ մյուսում՝ կրծողներ, որոնց օրգանիզմում մարդկային տաու-սպիտակուց է արտադրվել, որը կարեւոր դեր ունի Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ:

Պարզվել է, որ ծխախոտի ծուխը նվազեցնում է վայրի տիպի մկների մարմնի զանգվածը, ավելին՝ վատանում են կրծողների ճանաչողական ունակությունները՝ նրանք սկսում են ավելի վատ անցնել լաբիրինթոսները: Հետաքրքիր է, որ արուների մոտ ավելի էական փոփոխություններ են տեղի ունենում հիպոկամպում՝ ուղեղի կենտրոնում, որը պատասխանատու է երկարատեւ հիշողության ձեւավորման համար: Բացի այդ, ծխախոտի ծուխը խորը ազդեցություն է ունենում կրծողների ուղեղի ակտիվության վրա, ինչպես նաեւ նյարդային բջիջներում գեների էքսպրեսիայի վրա:

Թեեւ ավելի շատ տուժել են վայրի տիպի կենդանիները, գիտնականներն ասում են, որ փորձի արդյունքները ցույց են տալիս երկրորդային ծխելու կործանարար ազդեցությունը ծխողի շրջապատում գտնվող մարդկանց նյարդային համակարգի վրա, ընդ որում՝ տղամարդիկ ավելի խոցելի են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է