• Latest news

Ինչպե՞ս կարելի է արագացնել նյութափոխանակությունը

24 մայիսի, 2021  17:16

Նյութափոխանակությունը կարեւոր դեր է խաղում նիհարելու գործընթացում։ Եթե այն դանդաղ է, բավական դժվար կլինի ազատվել ավելորդ քաշից։ Եվ հակառակը, եթե նյութափոխանակությունն աշխատում է ինչպես հարկն է, ցանկալի քաշի հասնելն ավելի հեշտ կլինի։

Ինչպես հավաստիացնում է սննդաբան Թամիլա Արսենեւան, նիհարելու հիմնական կանոններից մեկը ֆիզիկական ակտիվությունն է։ Ընդ որում՝ պարտադիր չէ զբաղվել սպորտով, բավական է պարզապես ապահովել շարժողական ակտիվություն։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նիհարելու երկրորդ պայմանը առողջ քունն է։ Ըստ Արսենեւայի՝ քնի պակասը դառնում է նյութափոխանակության խախտման պատճառ, ինչի հետեւանքով օրգանիզմն սկսում է ավելի քիչ կալորիաներ ծախսել։

Նյութափոխանակությունն արագացնելու համար խորհուրդ է տրվում նաեւ ավելի շատ ուտել սպիտակուց պարունակող մթերքներ, քանի որ օրգանիզմը դրա քայքայման վրա բավական շատ էներգիա է ծախսում։ Սպիտակուց պարունակվում է, օրինակ, ձկան, ձվի, ընկույզների, ընդեղենի մեջ։

Եթե մարդը սառը ըմպելիքներ է խմում, դա նույնպես արագացնում է նյութափոխանակությունը. օրգանիզմը ստիպված է լինում էներգիա ծախսել ջերմությունը վերականգնելու համար։ Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս խմել կանաչ թեյ եւ օգտագործել կծու սնունդ, որը նվազեցնում է քաղցի զգացողությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll