• Latest news

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել ձեռքերի վիճակը

1 հունիսի, 2021  19:32

Ձեռքերի եւ եղունգների տեսքը կարող է վկայել մի շարք հիվանդությունների մասին, կարծում է թերապեւտ Տուվա Ամութանը (Մեծ Բրիտանիա):

Ըստ նրա` օրինակ, մանուշակագույն կետերի, ելունդների կամ բծերի առկայությունը ձեռքերի վրա կարող է ինֆեկցիոն էնդոկարդիտ նշանակել, որի դեպքում սրտի ներքին թաղանթը բորբոքվում է: Այդպիսի նորագոյացություններն Օսլերի հանգույցներ են կոչվում եւ կարող են բակտերիալ էնդոկարդիտի մաշկային հազվագյուտ ախտանիշ լինել:

Եղունգների վրա մուգ շագանակագույն բծերը կարող են մելանոմայի` մաշկի չարորակ ուռուցքի նշան լինել: Դրանք կարող են նաեւ վկայել գայլախտ կամ ՄԻԱՎ-ի մասին: Սակայն որոշ դեպքերում նման բծեր կարող են հայտնվել որոշակի դեղամիջոցներ ընդունելու պատճառով եւ ամբողջովին անվնաս լինել:

Իր հերթին, մատների գունատ եւ թմրած ծայրերը կարող են վկայել Ռայնոյի սինդրոմի առկայության մասին, որը բնութագրվում է վերջույթների անոթներում զարկերակային համակարգի խանգարմամբ ցրտի կամ էմոցիոնալ հուզմունքի ազդեցության տակ:

«Երբեմն ախտանիշները կարող են առաջանալ ինքնաբերաբար, եւ մենք հստակ չգիտենք, թե ինչու է դա պատահում»,- խոստովանել է Ամութանը:

Եղունգների հատվածում մատների հաստացումը կարող է վկայել թոքերի քաղցկեղի կամ թոքերի այլ քրոնիկ հիվանդությունների մասին, ինչպիսիք են բրոնխոէկտազը, աբցեսները, էմֆիզեման եւ մուկովիսցիդոզը:
Ուռած ձեռքերն աղիքային բորբոքման ախտանիշներից մեկն են: Աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կարող են ձեռքերի եւ ոտքերի հոդերի ուռուցք եւ ցավեր առաջանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է