• Latest news

Ինչպե՞ս ճիշտ սնվել` չհրաժարվելով սիրված կերակուրներից. սննդաբանի խորհուրդները

3 հունիսի, 2021  13:45

Ինչպե՞ս ճիշտ սնվել` չհրաժարվելով սիրված կերակուրներից եւ չտանջվել կալորիաներ հաշվելով: Սննդաբան Քերի Մեյջորը (Մեծ Բրիտանիա) Instagram-ում կիսվել է օգտակար խորհուրդներով:

Մասնագետի խոսքով՝ սնունդը կարելի է բաժանել հինգ հիմնական խմբի. բարդ ածխաջրեր, սպիտակուցներ, մրգեր եւ բանջարեղեն, կաթնամթերք, ճարպեր եւ յուղ: Ձեր սնունդը բարելավելու համար բավական է ամեն օր ուտել բոլոր հինգ խմբի մթերքները, ընդ որում` ճիշտ այնքան, որքան պահանջվում է:

Ըստ սննդաբանի, բարդ ածխաջրերով հարուստ սննդի մեկ բաժնի չափը որոշելը շատ պարզ է. դրա ծավալը պետք է համեմատելի լինի բռունցքի չափի հետ: Նույն կանոնը վերաբերում է սպիտակուցներով հարուստ սննդին: Ակտիվ կենսակերպի դեպքում բաժինը կարելի է փոքր-ինչ ավելացվել:

Բանջարեղենի մեկ բաժինը մի քանի բուռ է կամ մեկ ափսեի մեկ երրորդը, իսկ մեկ բաժին մրգի միջին չափափաժինը մոտ 80 գրամն է: Ամեն օր, ըստ մասնագետի, հարկավոր է ուտել հինգ բաժին միրգ կամ բանջարեղեն, գերադասելի է` տարբեր:

Ըստ Մեյջորի` ճարպի կամ յուղի մի բաժինը ձեռքի բութ մատի չափ է: Կաթնամթերքը կարող է ներառված չլինել յուրաքանչյուր ուտեստի մեջ, բայց օրական երկու-երեք բաժին, այնուամենայնիվ, պետք է ուտել: Չափաբաժինը կախված է կոնկրետ մթերքից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է