• Latest news

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել բերանի հոտը

23 հունիսի, 2021  17:28

Բերանի տհաճ հոտը կարող է մատնանշել մի ամբողջ շարք հիվանդությունների մասին։

Ինչպես տեղեկացնում է focus.de-ն, բերանի հոտը դեպքերի 15 տոկոսի ժամանակ կարող է լինել լյարդի, երիկամների, ստամոքսի հիվանդությունների եւ անգամ դիաբետի ախտանշան։ Բայց ավելի հաճախ այդ հոտի պատճառ կարող են լինել մանրէները եւ մետաբոլիզմին մասնակցող նյութերը։

Մասնագետների խոսքով՝ տհաճ հոտը կարող է պայմանավորվել լեզվի կամ ատամների վրա փառի գոյացմամբ, ինչպես նաեւ պարոդոնտիտով (ատամի շուրջ հյուսվածքների բորբոքում)։ Ծխելը եւ բերանի չորությունը կարող են դառնալ տհաճ հոտի պատճառ։

Տհաճ հոտից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրը առնվազն երկու անգամ լվանալ ատամները, իսկ ատամի խոզանակը փոխել ամիսը 2-3 անգամ։ Նաեւ չարժե խուսափել ատամնաթելերի օգտագործումից։

Բացի այդ, խորհուրդ է տրվում մաքրել լեզուն, ինչպես նաեւ բերանի խոռոչը եղեսպակի թրմով։ Խորհուրդ է տրվում նաեւ խմել ջուր եւ կանոնավորապես ստուգվել ատամնաբույժի մոտ, որպեսզի ժամանակին գտնեն ատամների խնդիրները եւ բուժեն դրանք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ