• Latest news

Համավարակը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ երեխաների համար. ԱՀԿ

15 հուլիսի, 2021  13:35

2020թ. կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է երեխաների պլանային պատվաստումների թվի էական նվազման։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ Մանկական հիմնադրամի համատեղ զեկույցում, որը հրապարակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի կայքում։

Երկու կազմակերպությունների տվյալներով՝ 23 միլիոն երեխա 2020թ. պլանային պատվաստումներ չի ստացել։ Դա 3,7 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ։ 17 միլիոն երեխա ոչ մի պատվաստանյութ չի ստացել ամբողջ տարվա ընթացքում, էլ ավելի շատ երեխաներ կարող են չստանալ նաեւ հետագա պատվաստումները։

«Մինչ երկրները ջանում են ստանալ COVID-19-ի պատվաստանյութերը, մենք հետ ենք մնում պատվաստանյութերի այլ տեսակների հարցում՝ երեխաներին թողնելով կործանարար, բայց կանխարգելվող հիվանդությունների սպառնալիքի ներքո»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ այդ միտումն արդեն հանգեցրել է կարմրուկի, պոլիոմիելիտի, դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի բռնկումների։ Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ հետեւանքներ կարող են դրանք ունենալ ապագայում։ ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ հիվանդությունների բազմաթիվ բռնկումներն իսկական աղետ կդառնան ամենախոցելի հանրույթների եւ առողջապահության համակարգերի համար, որոնք արդեն պայքարում են COVID-19-ի դեմ, ուստի անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ երեխաների պլանային պատվաստումները նորմալ ապահովելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել