• Latest news

COVID-19-ից մահվան ռիսկը 8 անգամ բարձր է ընկալունակության խախտումներ ունեցող մարդկանց մոտ. հետազոտություն

16 հուլիսի, 2021  21:35

Ընկալունակության խնդիրներ ունեցող մարդիկ համավարակի ժամանակ ռիսկի խմբում են. Անգլիայում իրականացված մեծ հետազոտությունը ցույց է տվել, որ նման մարդիկ շատ խոցելի են COVID-19-ից։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, այն մասին, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ շատ խոցելի են կորոնավիրուսային համավարակի համար, տեղեկացրել են դեռեւս անցած տարի։ Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը համավարակի առաջին ալիքի ժամանակ ցույց տվեց, որ այդպիսի պացիենտները հինգ անգամ ավելի հաճախ եմ հիվանդանոց ընկնում, եւ նրանց մոտ տասն անգամ ավելի բարձր է մահացությունը։

Նոր հետազոտությունում առաջին անգամ վերլուծվել են Անգլիայի բնակիչների հոսպիտալացման եւ մահացության ցուցանիշները, որոնք ներառված են  ընկալունակության խնդիրներով պացիենտների ցուցակում, այդ թվում Դաունի համախտանիշ ունեցող եւ մանկական ուղեղային կաթված ունեցող մարդիկ։ Օքսֆորդի համալսարանի եւ Լոնդոնի մերձարեւադարձային բժշկության դպրոցի գիտնականները վերլուծել են ավելի քան 17 մլն բժշկական քարտեր եւ հայտնաբերել, որ ցուցակում ընդգրկված 90 300 մեծահասակներից 538-ը հոսպիտալացվել է COVID-19-ի պատճառով, 222 պացիենտ մահացել է։

Տվյալների ճշգրտումից հետո՝ սեռի, տարիքի եւ էթնիկ պատկանելության հաշվառմամբ, գիտնականները հայտնաբերել են, որ հոսպիտալացման ռիսկը միջինը ընկալունակության խնդիրներ ունեցող մարդկանց մոտ եղել է 5,3 անգամ բարձր այն պացիենտների համեմատ, որոնց մոտ նման հիվանդություններ չկան։ Մահացու ելքի հավանականությունը 8,2 անգամ բարձր է։

Գիտնականներին հատկապես ցնցել են Դաունի համախտանիշով մարդկանց մահացության ցուցանիշները. COVID-19-ից նրանց մահանալու հավանականությունը 36 անգամ գերազանցում է առանց այդ ախտորոշման մարդկանց մահանալու ռիսկը։

Գիտնականներին առայժմ չի հաջողվել պարզել այդ երեւույթի ճշգրիտ պատճառները, բայց ենթադրել են, որ կարեւոր գործոն կարող է լինել նման մարդկանց բժշկական սպասարկման ցածր մակարդակը։ Բացի դրանից, այդ պացիենտներից շատերն ապրում են փակ հաստատություններում, որտեղ վարակման վտանգը շատ մեծ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել