• Latest news

Վարակաբանը խոսել է միջոցի մասին, որը կարող է արդյունավետ լինել COVID-19-ի բուժման ժամանակ

22 հուլիսի, 2021  17:34

Բույսերի ջրային մասով պատրաստուկները կարող են օգտակար լինել COVID-19-ի բուժման ժամանակ: Նման կարծիք է հայտնել հատկապես վտանգավոր վարակների լաբորատորիայի վարիչ, վարակաբանության պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովը (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ կես տարի առաջ գիտական ​​համայնքում քննարկվում էր, որ որոշ բույսերի ջրային մասը հակավարակային ազդեցություն ունի:

«Մենք լաբորատորիայում ընտրեցինք մի քանի տասնյակ բույսեր եւ շատ լավ արդյունքի ականատես եղանք: Եթե ​​շատ առաջ գնանք, կարող ենք սկսել դեղամիջոցներ ստեղծել ջրային մասերից», - Ura.ru-ի հետ հարցազրույցում ասել է վարակաբանը:

Ըստ նրա՝ նման զարգացումները կարող են երկարատեւ լինել. անհրաժեշտ է պարզել, թե բույսերի բնական բաղադրիչներից հատկապես որն է ամենաարդյունավետը, դեղամիջոցներ ստեղծել եւ հետազոտություններ իրականացնել:

«Եվ եթե դրանք սկսեն օգտագործել այժմ, օրինակ, որպես կոկորդը ողողելու միջոց եւ այլն, ապա անհրաժեշտ է պարզապես ապացուցել այն դեղերի արդյունավետությունը, որոնք արդեն ապացուցել են, որ այդպիսինն են: Մենք այժմ այդ ուղղությամբ ենք գնում», - ասել է Չեպուրնովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել