• Latest news

Ինչպես նիհարել եւ կուշտ ուտել․ սննդաբանի խորհուրդներ

13 օգոստոսի, 2021  09:47

Եթե ցանկանում եք նիհարել, ապա փոքր չափաբաժիններով կշտանալու բավականին պարզ միջոց կա: Ինչպես գրում է The Indian Express թերթը, սննդաբան Նենսի Դեհրան (Հնդկաստան) խորհուրդ է տալիս ուտելիքը ափսեի մեջ դնել հատուկ եղանակով:

Նրա խոսքով՝ ափսեի երկու երրորդը պետք է զբաղեցնի սպիտակուցներով հարուստ սնունդը, որը երկար ժամանակ հագեցածության զգացում է տալիս, ինչպես նաեւ բանջարեղենը եւ աղցանը, քանի որ դրանք ունեն շատ բուսական մանրաթելեր եւ սննդարար նյութեր, ուստի ավելի արագ են հագեցնում օրգանիզմը:

Ուտել պետք է սկսել հենց դրանցից եւ միայն հետո անցնել ածխաջրերով կալորիական սննդին, որը կարող է զբաղեցնել ափսեի միայն վերջին երրորդ մասը: Սպիտակուցներից, բանջարեղենից եւ աղցանից հետո սովորաբար ածխաջրեր ուտելու ցանկություն չի լինում:

«Այս մեթոդը հատուկ ջանքեր չի պահանջում, հարմար է եւ ապահովում է սննդի բազմազանությունը»,- ասել է Դեհրան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել