• Latest news

Ի՞նչ վտանգներ կարող է պարունակել հորթի միսը

8 հոկտեմբերի, 2021  19:42

Հորթի միսը պարունակում է պուրին, որը նպաստում է միզաթթվի կուտակմանը, պնդում է սննդաբան Սվետլանա Ֆուսը (Ռուսաստան):

Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ մասնագետին հղում անելով, հոդերի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է նվազագույնի հասցնեն կամ նույնիսկ դադարեցնեն հորթի, ինչպես նաեւ ցանկացած այլ կարմիր մսի օգտագործումը:

Մասնագետը նաեւ զգուշացրել է, որ սխալ պատրաստման եղանակի պատճառով միսը կարող է կորցնել որոշ օգտակար հատկություններ:

«Խորհուրդ եմ տալիս սու-վիդ (սնունդը պատրաստվում է վակուումային փաթեթավորման մեջ ցածր ջերմաստիճաններում), սակայն կարող եք նաեւ խորովել կամ շոգեխաշել», - ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll