• Latest news

Օրական որքա՞ն կալորիա է պետք մարդուն

15 հոկտեմբերի, 2021  09:52

Ինչպե՞ս հաշվարկել մարդուն օրական անհրաժեշտ կալորիաների քանակը: Այս մասին կարծիքով է կիսվել սննդաբան, դիետոլոգների եւ սննդաբանների ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշան (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ օրական կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով մարդու քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:

«Բացարձակ թվերով՝ կանանց համար ստացվում է օրական մոտ 1800-2000 կիլոկալորիա, տղամարդկանց համար՝ մինչեւ 2500 կիլոկալորիա», - ասել է մասնագետը «Մոսկվա 24»-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հաշվարկելիս կարեւոր է հաշվի առնել մարդու ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: Մկանային զանգվածի բարձր խտություն ունեցող մարդիկ էներգիայի եւ սնուցիչների մեծ կարիք ունեն, ուստի նրանց խորհուրդ է տրվում բարձրացնել կալորիականության ընդունումը, հակառակ դեպքում, օրգանիզմում անբավարարության պատճառով կարող է քաշ կորցնելու գործընթաց սկսվել:

Ըստ մասնագետի՝ իդեալական քաշն այն է, որով մարդն իրեն դուր է գալիս՝ պայմանով, որ այս քաշը առողջ է, եւ պարզաբանել է, որ տարբեր հասակ ունեցող մարդկանց առողջ քաշը տարբեր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։