• Latest news

COVID-19-ով վարակված նորածինները կարող են տեսողության հետ կապված խնդիրներ ունենալ. հետազոտություն

15 հոկտեմբերի, 2021  11:50

Կորոնավիրուսով վարակված նորածինները կարող են տեսողության հետ կապված խնդիրներ ունենալ, կարծում են  Մեքսիկայի Կուրության կանխման ասոցիացիայի մասնագետները։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, հետազոտության ընթացքում նրանք լիակատար ակնաբուժական զննման են ենթարկել 15 անհաս նորածինների, որոնք վարակված էին COVID-19-ով։ Միայն 10 մայրերն էին վարակված, ուստի, ամենայն հավանականությամբ, բոլոր երեխաները վարակվել էին արդեն ծննդաբերությունից հետո սերտ շփման հետեւանքով։

Բոլոր մանկիկների մոտ հայտնաբերվել էին կոպերի այտուց, նրանցից 11-ի մոտ՝ հեմոզ (կոնյունկտիվայի այտուց) եւ հեմոռագիկ կոնյունկտիվիտ, 8-ի մոտ եղջերաթաղանթի շուրջ կարմրածություն է եղել։ Աչքի հատակի ուսումնասիրության ժամանակ մասնագետները 7 երեխայի մոտ հայտնաբերել են ռետինոպատիայի տարբեր տեսակներ։ Ավելին, մանկիկներից մեկի մոտ տեղի է ունեցել աչքի ապակենման մարմնի արնազեղում։ Բացի այդ, գիտնականները գտել են մի շարք սպեցիֆիկ խանգարումներ փոքրիկ պացիենտների աչքերում։

Գիտնականների խոսքով՝ այդ ախտահարումները կարող են կապված լինել անհասության, հեմոդինամիկայի խախտումների կամ թոքերի արհեստական շնչառության հետ, քանի որ որոշ երեխաների համար պահանջվում էր թթվածնային աջակցություն ծննդաբերությունից հետո։ Բայց չի բացառվում, որ պաթոլոգիաները կարող են առաջ եկած լինել հենց վիրուսով պայմանավորված, քանի որ այդ խախտումները ավելի վաղ նկատվում էին ավելի մեծ տարիքի երեխաների եւ մեծահասակների մոտ։

Այժմ գիտնականները շարունակում են հետեւել հետազոտությունում ընդգրկված բոլոր երեխաներին։ Նրանց վիճակը, թվում է, լավանում է, բայց աչքերի ախտահարման որոշ նշաններ մնում են, եւ առայժմ հայտնի չէ, թե արդյոք դրանք երկարատեւ հետեւանքներ կարող են ունենալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել