• Latest news

Որքա՞ն սուրճ պետք է խմել օրական՝ լյարդի ֆիբրոզի ռիսկը նվազեցնելու համար

28 հոկտեմբերի, 2021  09:46

Սուրճի կանոնավոր օգտագործումը դրական է ազդում լյարդի առողջության վրա եւ նվազեցնում է նրա հյուսվածքների կարծրությունը, ինչպես պարզել են ամերիկացի գիտնականները։

Նրանք վերլուծել են 4500 մեծահասակ ամերիկացիների տվյալները, ովքեր մասնակցել են Առողջության եւ սնուցման ազգային հետազոտությանը (NHANES) եւ անցել են էլաստոմետրիա՝ ախտորոշիչ մեթոդ, որը թույլ է տալիս որոշել լյարդի ֆիբրոզի աստիճանը՝ չափելով դրա հյուսվածքի առաձգականությունը:

Գիտնականները կապ չեն գտել սուրճի օգտագործման եւ լյարդի ճարպակալման ցուցանիշների միջեւ, սակայն պարզել են այս ըմպելիքի ազդեցությունն այս օրգանի հյուսվածքների կարծրության վրա։ Նրանք, ովքեր օրական 3 կամ ավելի բաժակ են խմում, 3 անգամ ավելի ցածր կարծրություն են ունեցել, քան նրանք, ովքեր ավելի քիչ սուրճ են խմում կամ ընդհանրապես չեն խմում: Բացի այդ, սուրճի սիրահարների մոտ լյարդի զարգացող ֆիբրոզի ռիսկը զգալիորեն ցածր է:

Հետաքրքիր է, որ առանց կոֆեինի սուրճի մեջ նման կանխարգելիչ ազդեցություն չի հայտնաբերվել։ Ուստի գիտնականները ենթադրել են, որ այս կապի մեխանիզմը հիմնված է կոֆեինի հատկությունների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։