• Latest news

Ո՞ւմ համար է օգտակար ցերեկային քունը

29 հոկտեմբերի, 2021  09:45

Ո՞վ կարող է քնել ցերեկը, եւ ինչպես է ավելի լավ դա անել: Այս մասին իր կարծիքն է հայտնել քնաբան, բ.գ.թ. Միխայիլ Պոլուեկտովը (Ռուսաստան)։

Ինչպես պատմում է AiF.ru-ն, ցերեկային քունը թույլատրելի է միայն այն մարդկանց համար, ովքեր լիարժեք հանգստանում են գիշերը՝ միայն այս պայմանով է ցերեկային հանգիստն օգտակար ճանաչողական գործառույթների համար եւ նպաստում է աշխատունակության ու հիշողության բարելավմանը:

Հակառակ դեպքում, ըստ մասնագետի, ցերեկային հանգիստը ոչ միայն օգտակար չէ, այլեւ վնասակար է։

Ինչպես նշել է քնաբանը, կարեւոր է ճիշտ ժամանակահատված ընտրել որակյալ քնի համար։

«Եղել են ուսումնասիրություններ, որոնցում մարդիկ քնել են 15, 16 եւ 17 ժամ: Պարզվել է, որ ավելի լավ է դա անել ճաշից հետո՝ ժամը 15-ին։ Իդեալական տեւողությունը 20-30 րոպե է։ Կես ժամից սկսվում է, այսպես կոչված, քնի իներցիան՝ մարդու համար ավելի դժվար է արթնանալ ու գործի մեջ մտնել»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է