• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը կրճատվել է. հետազոտություն

5 նոյեմբերի, 2021  21:41

Կորոնավիրուսի դեմ պաշտպանությունը, որն ապահովվում է ցանկացած տեսակի պատվաստանյութերով, կրճատվել է 2021 թվականի փետրվարին 87,9 տոկոսից հասնելով 48,1 տոկոսի արդեն իսկ հոկտեմբերին: Այդ մասին նախազգուշացնում են Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնի, Վետերանների հարցերով բժշկական կենտրոնի եւ Հանրային առողջապահության ինստիտուտի գիտնականները:

Scienceհաղորդմամբ՝ նշյալ գիտնականները վերլուծել են պատվաստանյութի արդյունավետությունն ԱՄՆ 780 225 վետերանների շրջանում: Իմունային պաշտպանության կրճատումը գնահատվել է 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 1-ը, ինչը, համապատասխանում է ԱՄՆ-ում SARS-CoV-2 դելտա տարբերակի տարածմանը: Այդ տարբերակի տարածումը հանգեցրել է վարակների թվի աճին, երբ COVID-19-ի ախտանշաններն ի հայտ են գալիս վերջերս պատվաստված մարդկանց շրջանում:

Հետազոտության համաձայն՝ ամենաշատը կրճատվել է Janssen (Johnson & Johnson) պատվաստանյութի արդյունավետությունը. վարակից պաշտպանումը կրճատվել է 86,4 տոկոսով մարտին՝ հասնելով 13,1 տոկոսին արդեն սեպտեմբերին: Pfizer/BioNTech-ի ցուցանիշների անկումը կազմել է 86,9 տոկոսից մինչեւ 43,3 տոկոս, իսկ Moderna-ի դեպքում՝ 89,2 տոկոսից 58 տոկոս:

Այդուհանդերձ, մասնագետների խոսքով, ցանկացած տիպի պատվաստանյութերը շարունակում են ապահովել պատվաստվածների զգալի պաշտպանությունը մահվան ռիսկից:

Կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահվան ռիսկն ամենաբարձրն էր չպատվաստված վետերանների շրջանում՝ անկախ տարիքից եւ ուղեկցող հիվանդություններից: 65 տարեկանից ցածր մարդկանց համար պատվաստանյութերի արդյունավետությունը մահվան վտանգը կանխարգելելու հարցում կազմել է 81,7 տոկոս: 65 տարեկանից բարձր մարդկանց դեպքում այդ ցուցանիշը փոքր-ինչ ցածր էր եւ հավասար 71,6 տոկոսի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է