Եթե տանը առաջին օգնության համար նախատեսված դեղատուփ ունեք, դեռեւս չի նշանակում, որ հանգիստ կարող եք կյանքը վայելել, զգուշացնում է Medical Observer-ը: Իսկ եթե, Աստված չանի, մի բա՞ն պատահի: Գիտե՞ք՝ որ դեպքում ինչ պետք է օգտագործել եւ ինչպես: Ստորեւ երեխաներին ցուցաբերվող մի քանի խորհուրդներ ենք ներկայացնում՝ թեթեւ վնասվածքների պարագայում իրականացման համար:
Վերք/կրտրվածք
Ահա թե ինչպես է պետք փոքր վերքերը խնամել.
• Մաքուր, ներծծվող կտորով ճնշմամբ փորձեք արյունահոսությունը դադարեցնել,
• Եթե ամբողջությամբ արյունով է ներծծվել, վրայից երկրորդը ավելացրեք,
• Եթե արյունահոսությունը չի դադարում, վերքը սրտի մակարդակից բարձր պահեք,
• Արյունահոսության դադարից հետո վերքը ջրով եւ օճառով զգուշությամբ մաքրեք,
• Վերքը հակաբիոտիկ քսուքով ծածկեք,
• Վնասված հատվածն ամուր վիրակապեք (ոչ այնքան ամուր, որ արյունամատակարարումը դադարի):
Քթից արյունահոսությունը երեխաների մոտ հաճախակի բնույթ է կրում եւ կարող է արեւի տակ երկար մնալու արդյունք լինել.
• Երեխային ուղիղ նստեցրեք՝ քթի երակներում արյան ճնշումը նվազեցնելու եւ հետագա արյունահոսությունը կանխելու նպատակով,
• Բութ մատով եւ ցուցամատով 5-10 րոպե երեխայի քիթը սեղմած պահեք. այդ ընթացքում կարող է բերանով շնչել,
• Կարելի է նաեւ քթի կամրջակին սառույց դնել,
• Արյունահոսության կրկնությունից խուսափելու համար, հետեւեք, որ երեխան մատներով քիթը մաքրելու փորձեր չանի: Օրգանի երկարատեւ վիրակապումը կարող է վնասակար լինել:
Բժշկի օգնությանը դիմեք, եթե.
• Արյունահոսությունը 20 րոպեից երկար է տեւում,
• Արյունահոսությունը ընկնելու, ինչպես նաեւ գլխին ու դեմքին, մասնավորապես՝ քթին ստացած հարվածի արդյունք է. վերջին պարագայում օրգանի կոտրվածք կարող է լինել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր