• Latest news

Կարո՞ղ է արդյոք ամեն օր արքայախնձոր ուտելն օգնել նիհարել

25 նոյեմբերի, 2021  22:52

Ամեն օր արքայախնձոր ուտելը կարող է օգնել ձեզ նիհարել եւ բարելավել աղիների աշխատանքը, կարծում է սննդաբան Իրինա Ստեպնայան (Ռուսաստան):

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մասնագետն արքայախնձորն իդեալական է համարում նիհարելու համար. այն հարուստ է B, C, A խմբի վիտամիններով եւ միկրոէլեմենտներով՝ երկաթով, մագնեզիումով եւ կալցիումով։
Մասնագետն արքայախնձոր է առաջարկում այն ​​մարդկանց, ովքեր ձգտում են բարելավել աղիների աշխատանքը եւ լուծել փորկապության հետ կապված խնդիրները:

Նիհարողները, ըստ մասնագետի, եւս կարող են արքայախնձորը հանգիստ ավելացնել սննդակարգում, սակայն խորհուրդ է տրվում ուտել օրական 150 գրամից ոչ ավելի։

«Ավելի լավ է այն ուտել կաթնամթերքի հետ, այդպես դուք դիետիկ ընթրիք եւ գեղեցկության ու առողջության համար օգտակար միկրոէլեմենտների ամբողջական փաթեթ կստանաք»,- ասել է Ստեպնայան:

Մասնագետը հիշեցրել է, որ արքայախնձորը հակացուցված է ալերգիա ունեցողներին եւ գաստրիտով ու ստամոքսի խոցով հիվանդներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է