• Latest news

Ո՞ր մթերքներն են նվազեցնում ինսուլտի ռիսկը

2 դեկտեմբերի, 2021  09:43

Կալիումով հարուստ մթերքները, ինչպիսիք են կարտոֆիլը, բանանը, լոլիկը, սալորաչիրը, սեխը եւ սոյայի հատիկները, կարող են օգնել պահել արյան առողջ ճնշումը, պնդում է դիետոլոգ-սննդաբան Սառա Պֆլուգրադտը (Մեծ Բրիտանիա): Արյան բարձր ճնշումը ինսուլտի ռիսկի գլխավոր գործոն է համարվում:

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարեց մարդիկ պետք է ավելի շատ կալիում պարունակող մթերքներ օգտագործեն՝ ինսուլտի ռիսկը նվազեցնելու համար: Մարդիկ, ովքեր բավականաչափ կալիում են օգտագործում, ավելի քիչ հավանական է ինսուլտի ենթարկվեն, քան նրանք, ովքեր քիչ հանքանյութեր են ստանում: Շվեդ հետազոտողները վերլուծել են 10 միջազգային հետազոտություններ՝ ավելի քան 200.000 միջին տարիքի եւ տարեց մարդկանց մասնակցությամբ: Կալիումի ավելի շատ օգտագործումը արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց մոտ 24 տոկոսով նվազեցնում է ինսուլտի ռիսկը:

Կալիումը էլեկտրոլիտ է, որն անհրաժեշտ է օրգանիզմում հեղուկի հավասարակշռությունը պահպանելու համար եւ մասնակցում է արյան ճնշման կարգավորմանը: Այնուամենայնիվ, որոշ մարդկանց խորհուրդ է տրվում զգույշ լինել կալիումի հետ, հատկապես, եթե կա երիկամների հիվանդություն: Արյան ճնշման որոշ դեղամիջոցներ ընդունելիս եւս կալիումի հետ կապված զգուշություն է անհրաժեշտ:

Մասնագետի խոսքով՝ մագնեզիումով հարուստ մթերքները (օրինակ՝ սպանախը) նույնպես նվազեցնում են ինսուլտի ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել