• Latest news

Կարո՞ղ են արդյոք կորոնավիրուսի բոլոր շտամները չեզոքացնող հակամարմինները կանգնեցնել պանդեմիան

2 դեկտեմբերի, 2021  11:42

Չինացի գիտնականները վերջերս հայտնաբերել են մոնոկլոնալ 35B5 հակամարմինը, որը չեզոքացնում է կորոնավիրուսի «ալֆա» եւ «դելտա» շտամները եւ, հնարավոր է, կարող է հիմք հանդիսանալ նոր ունիվերսալ պատվաստանյութի համար։ Այս հակամարմինը կպչում է վիրուսի անփոփոխ մասին՝ կանխելով մարդու օրգանիզմի ախտահարումը։ Այնուամենայնիվ, շատ փորձագետներ թերահավատորեն են մոտենում այս բացահայտմանը եւ պնդում են, որ այս հակամարմինը դժվար թե բարելավի համաճարակաբանական իրավիճակը աշխարհում, ավելին, դժվար թե օգնի COVID-19-ի բուժմանը։

Ինչպես նշում է Ջորջ Մեյսոնի համալսարանի համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան, նույնիսկ ունիվերսալ հակամարմինները չեն օգնի կորոնավիրուսի դեմ պայքարում, ավելին, դրանց պատճառով կարող են հայտնվել նոր շտամներ։

«Հակամարմինը հայտնաբերվել է նախքան «օմիկրոն» շտամի հայտնվելը, ուստի չի կարելի ասել, որ այն օգնում է դրա դեմ պայքարում: Բացի այդ, կարծում եմ, որ եթե այժմ սկսենք զանգվածաբար օգտագործել հակամարմինները բուժման մեջ, ապա կհայտնվի նոր շտամ, որը դիմացկուն կլինի դրանց նկատմամբ»,-ասել է Բարանովան:

Այսպիսով, տեխնոլոգիապես այս բացահայտումը չի օգնի COVID-19-ի դեմ իրական պայքարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել