• Latest news

Ինչո՞վ է օգտակար պիստակը

30 դեկտեմբերի, 2021  21:40

Պիստակը բարձր կալորիականություն ունի, պարունակում է շատ ճարպեր։ Սակայն, չնայած դրան, այն պետք է ներառել սննդակարգում՝ նյութափոխանակությունն արագացնելու համար։ Նման խորհուրդ է տվել սննդաբան Տատյանա Ռազումովսկայան (Ռուսաստան)։

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ պիստակի օգտագործումը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ արագացնում նյութափոխանակությունը։ Դիետոլոգի խոսքով՝ պիստակի հիմնական սննդանյութերից մեկը B7-ն է կամ բիոտինը, որն օգնում է յուրացնել սպիտակուցը եւ այրել ճարպերը։

«Եթե բիոտինը բավարար չէ, ապա տուժում են մազերն ու մաշկը, տրամադրությունը դառնում է դեպրեսիվ, եւ արյան մեջ կարող է բարձրանալ «վատ» խոլեստերինը», - ասել է Ռազումովսկայան:

Նրա խոսքով՝ պիստակի մեջ պարունակվող կալիումի եւ մագնեզիումի մեծ քանակությունն օգնում է ամրացնել անոթները եւ կարգավորել սրտախփոցը։ Դիետոլոգը մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական օգտագործել մինչեւ 15 պիստակ, իսկ երեխաներին՝ 7-ից ոչ ավել։

Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ պիստակը կարող է ալերգիա առաջացնել։ Բացի այդ, արտադրանքի կալորիականությունը բարձր է՝ 100 գրամ պիստակը պարունակում է մոտ 550-560 կիլոկալարիա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել