• Latest news

Ի՞նչ վտանգներ կարող է պարունակել ատամի մածուկը

12 հունվարի, 2022  09:45

Ատամի մածուկի եւ մի շարք այլ մթերքների մեջ հայտնաբերված տրիկլոզանը կարող է աղիների բորբոքում առաջացնել։ Այս եզրակացությանն է հանգել հետազոտողների միջազգային խումբը՝ Չապել Հիլլի Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականների գլխավորությամբ: Այս հակաբակտերիալ նյութի վտանգի մասին ուսումնասիրության արդյունքները հաղորդվում են Nature ամսագրում հրապարակված հոդվածում։

Երբ տրիկլոզանը մտնում է աղեստամոքսային տրակտ, այն ազդում է աղիքների միկրոֆլորայի վրա՝ որոշ մանրէներ սկսում են վնասակար ազդեցություն ունենալ՝ նպաստելով բորբոքային պրոցեսներին։ Դա պայմանավորված է նրանով, որ բակտերիաները արտազատում են այնպիսի ֆերմենտները, օրինակ՝ բետա-գլյուկուրոնիդազները, որոնք, երբ փոխազդում են տրիկլոզանի հետ, աղիների համար դառնում են պաթոգեն։

Հետազոտության հեղինակները մշակել են միացություն, որն արգելափակում է տրիկլոզանի հետ կապված նյութափոխանակության ցիկլը: Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ մշակված նյութը կանխում է հաստ աղիքի վնասումը եւ աղեստամոքսային տրակտի բորբոքային հիվանդության՝ կոլիտի զարգացումը։

Այս հետազոտության արդյունքները կարող են օգնել բուժման նոր մեթոդներ գտնել նշված խանգարումների համար, որոնք ավելի ու ավելի տարածված են դառնում բնակչության շրջանում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։