• Latest news

Տղամարդի՞կ, թե կանայք․ ու՞մ առողջությունն է ամենից շատ տուժում ամուսնալուծության պատճառով

14 հունվարի, 2022  23:43

BMJ ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ ամուսնալուծությունն ավելի վատ է ազդում տղամարդկանց առողջության վրա:

Ինչպես նշում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակները ցանկացել են հասկանալ, թե ինչպես է ամուսնալուծությունը կամ միայնակ ապրելակերպն ազդում բորբոքային մարկերների մակարդակի վրա։ Նրանք վերլուծել են Կոպենհագենի բիոնբանկի 4835 մասնակիցների արյան նմուշները՝ 48-62 տարեկան տղամարդիկ եւ կանայք, ինչպես նաեւ ամուսնական կարգավիճակի տվյալները կամավորների ամուսնությունների եւ ամուսնալուծությունների ազգային ռեգիստրից:

Արյան նմուշներում գիտնականները չափել են ինտերլեյկին 6 (Իլ-6) բորբոքային մարկերները եւ բարձր զգայուն C-ռեակտիվ սպիտակուցը (CRP): Ստացված տվյալները ճշգրտվել են տարբեր գործոնների, ներառյալ տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, սոցիալական կարգավիճակը եւ կրթական մակարդակը, քրոնիկ հիվանդությունները եւ ընդունված դեղերը:

Արդյունքում հետազոտողները պարզել են ուղիղ կապ 26 տարվա հասուն տարիքում առնվազն 7 տարի միայնակ լինելու միջեւ բորբոքման բարձր մարկերներ ունեցող տղամարդկանց մոտ: Մասնավորապես, այն մասնակիցները, ովքեր վերապրել են երկու կամ ավելի բաժանումներ, ունեցել են Իլ-6-ի եւ CRP-ի միջինը 17%-ով ավելի բարձր մակարդակ՝ համեմատած տղամարդկանց հսկվող խմբի հետ, ովքեր երբեք չեն ամուսնալուծվել կամ միայնակ չեն ապրել ոչ ավելի, քան մեկ տարի: 

Հետաքրքիր է, որ զուգընկերոջ առկայությունը կամ բացակայությունը նման ազդեցություն չի ունենում կանանց վրա՝ միայնակ (այդ թվում՝ ամուսնալուծված) եւ ամուսնացած կանանց մոտ բորբոքման մարկերների մակարդակները համադրելի են եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է