• Latest news

Ինչպե՞ս ավելի արագ քնել. Գիտնականները անսպասելի միջոց են նշել

17 հունվարի, 2022  22:50

Ավելի արագ քնելու համար պետք է գուլպաներ հագնել։ Այսպիսի անսպասելի խորհրդով են հանդես եկել Սեուլի (Հարավային Կորեա) Ազգային համալսարանի գիտնականները։

Նրանց խոսքով՝ գիշերը գուլպաներն օգնում են իջեցնել մարմնի ջերմաստիճանը, ինչը նպաստում է հարմարավետ քնին։ Բանն այն է, որ գուլպաները թույլ են տալիս ընդարձակել ստորին վերջույթների անոթները եւ ապահովել արյան հոսքը դեպի ոտնաթաթեր, ինչի հետեւանքով մարմնի ջերմաստիճանը սկսում է նվազել։

Ինչպես տեղեկացնում է Express-ը, հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են վեց տղամարդու քունը։ Նրանցից յուրաքանչյուրը հետազոտության ընթացքում սկզբում քնել է գուլպաներով, հետո՝ առանց դրանց։

Փորձի մասնակիցները քնել են 23 ջերմաստիճանի պայմաններում։ Նրանք գուլպաներով 7,5 րոպես ավելի շուտ են քնել, քան առանց դրանց, եւ 7,5 անգամ ավելի հազվադեպ են արթնացել գիշերը։ Քնի ընդհանուր ժամանակը 32 րոպեով ավելի երկար է եղել, իսկ արդյունավետությունը՝ 7,6 տոկոսով ավելի բարձր։

Գիտնականների խոսքով՝ քնի որակը կարելի է բարելավել ոտքերի ջերմաստիճանի վրա ազդելու միջոցով քնի ամբողջ ընթացքում։ Բայց Sleep Foundation կազմակերպությունը նախազգուշացնում է, որ տարեց մարդկանց հավանաբար այս միջոցը հարմար չէ։ Գուլպաներ հագնել խորհուրդ չի տրվում նաեւ այն մարդկանց, ովքեր արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։