• Latest news

Սուրճը կարող է նվազեցնել արգանդի քաղցկեղի առաջացման ռիսկը

21 հունվարի, 2022  23:40

Սուրճի օգտագործումը կարող է կապված լինել էնդոմետրիումի քաղցկեղի ցածր ռիսկի հետ: Այս եզրակացությանն են եկել չինացի գիտնականները հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Obstetrics and Gynecology Research ամսագրում։

Հեղինակները կատարել են 24 գիտական ​​հոդվածների մետա-վերլուծություն, որոնք նվիրված էին սուրճի օգտագործման եւ էնդոմետրիումի քաղցկեղի միջեւ կապի բացահայտմանը: Ընդհանուր առմամբ դիտարկվել է քաղցկեղի 9833 դեպք, եւ ընդհանուր առմամբ ուսումնասիրություններին մասնակցել է մոտ 700 000 կին:

Քաղցկեղի զարգացման հարաբերական ռիսկը այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ սուրճ են խմել՝ համեմատած նրանց հետ, ովքեր սուրճ չեն խմել, 0,71 էր (29%-ով ցածր): Տարբեր տարածաշրջանների համար հարաբերական ռիսկերը տարբերվել են՝ Եվրոպայում՝ 0,74, ԱՄՆ-ում եւ Կանադայում՝ 0,71 եւ Ճապոնիայում՝ 0,4։ Նրանց մոտ, ովքեր կոֆեին պարունակող սուրճ են խմել, ռիսկը 34%-ով ցածր է եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել