• Latest news▼

Ինչու՞ է օմիկրոնով վարակվածներին խորհուրդ տրվում հրաժարվել սուրճից

9 փետրվարի, 2022  19:37

Օմիկրոնով վարակվածներին խորհուրդ է տրվում հրաժարվել սուրճ խմելու սովորությունից։ Այս խորհուրդը տվել է նյարդաբան Իգոր Մացոկինը (Ռուսաստան)։

«Գազետա»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ հետկորոնավիրուսային ընթացքում խթանիչների ազդեցությունն օրգանիզմի վրա պետք է նվազագույնի հասցնել, որոնց թվում է նաեւ կոֆեինը։ Բանն այն է, որ կոֆեինը սպառում է ադենոզին տրիֆոսֆատը (ԱՏՖ), որը կարեւոր դեր ունի նյութափոխանակության եւ էներգիայի գործում: Դրա առկայությունն օրգանիզմում տարած COVID-19-ից հետո «արդեն նվազագույն է»։

Կոֆեինը նաեւ ջրազրկման եւ, հետեւաբար, արյան մակարդման ավելացման, ինչպես նաեւ արյան մեջ մի շարք կարեւոր միկրոէլեմենտների մակարդակի նվազման է հանգեցնում։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում սրտի եւ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս սուրճը փոխարինել ոչ թունդ սպիտակ կամ կանաչ թեյով։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll