• Latest news

Վեյփինգը նպաստում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացմանը. հետազոտություն

4 մարտի, 2022  17:42

Վեյփինգը նպաստում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացմանը, պարզել են ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի բժշկական դպրոցի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Medicine ամսագրում։

Գիտնականները վերլուծել են ավելի քան 600 000 մարդու տվյալներ, որոնց 9 տոկոսն ակտիվորեն էլեկտրոնային ծխախոտ են օգտագործել, ինչպես նաեւ նախադիաբետի ախտանիշներ են նկատել։ Վեյփ ծխողների մոտ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը 1.54 անգամ ավելի բարձր է եղել՝ նրանց համեմատ, ովքեր այդ կերպ նիկոտին չեն օգտագործել:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ ռիսկի բարձրացման պատճառը կարող է լինել նիկոտինի մեջ, որը կարող է ազդել օրգանիզմում ինսուլինի արտադրության վրա։

Գիտնականները նաեւ ֆիզիկական եւ մտավոր առողջության վատթարացում են նկատել էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել