• Latest news

Շատ հոգեկան հիվանդություններ գարնանը կարող են սրվել. մասնագետ

4 մարտի, 2022  19:48

Գարնանը շատ հոգեկան հիվանդություններ կարող են սրվել եղանակների փոփոխության պատճառով։ Նման կարծիք է հայտնել հոգեթերապեւտ Վլադիմիր Սնիգուրը (Ռուսաստան)։

Evening Moscow-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ որոշ մարդկանց մոտ գարնանը երկբեւեռ եւ դեպրեսիվ խանգարումների դեպքեր են առաջանում։ Հաճախ այդ խնդիրներն ուղեկցվում են մոլագար վիճակներով, ինչպես նաեւ մոլուցքային մտքերով։ Մասնագետը նշել է, որ նման ազդեցության ենթակա մարդկանց մոտ տարբերություններ են գրանցվում ներքին վիճակի եւ արտաքին դրսեըորումների միջեւ։

«Արագ ծաղկող բնության, արեւի եւ ջերմության ֆոնին ներաշխարհը շատ ավելի մութ է թվում: Բացի այդ, պատճառ կարող են լինել սթրեսային իրավիճակները, որոնք այժմ բավականին շատ են։ Ընդհանուր առմամբ, գարնանը անձնային խանգարումների, դեպրեսիվ եւ երկբեւեռ խանգարումների ապակայունացում է տեղի ունենում: Սրվում են շիզոֆրենիան եւ պսիխոտիկ վիճակները»,- ասել է բժիշկը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուշադիր հետեւել տրամադրության կտրուկ փոփոխությանը, հետեւել քնի, ինչպես նաեւ ախորժակի խանգարմանը: Նրա կարծիքով՝ մարդկանց համար, ովքեր լուրջ ախտորոշումներ չունեն, շատ դեպքերում բավական է խնդիրների առաջին իսկ ախտանիշով թեթեւ բուսական հանգստացնող դեղամիջոցներ ընդունել, բայց, ամեն դեպքում, հարկ է դիմել մասնագետի օգնությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է