• Latest news

Ինչպիսի ճաշը կօգնի ավելի արագ նիհարել

18 մարտի, 2022  11:27

Նիհարելու համար կատարյալը ձկից, սպանախից եւ բրնձից պատրաստված ճաշն է։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Քորթնի Դ’Անջելոն։

Ինչպես տեղեկացրել է Eat This, Not That! պարբերականը, մասնագետը նիհարողներին խորհուրդ է տվել համադրել երեք հիմնական սննդային խմբեր՝ սպիտակուցային կերակուր, կանաչեղեն եւ առողջ ածխաջրեր. այս տարրերից կոնստրուկտորի պես պետք է հավաքել ճաշը։

Կերակրի մեջ գլխավոր տեղը, մասնագետի կարծիքով, պետք է զբաղեցնի անյուղ սպիտակուցը, որի աղբյուր կարող են լինել, օրինակ, հավը, հնդկահավը կամ ձուկը։ Սննդաբանի կարծիքով՝ ընդունվող սննդի մեջ անպայման պետք է լինի 25-30 գրամ սպիտակուց։

Կանաչեղենից Դ’Անջելոն նշել է բրոկոլին եւ սպանախը, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ բջջանյութ, միկրոտարրեր եւ սննդարար նյութեր, ընդ որում՝ բջջանյութը (ինչպես եւ սպիտակուցը) օգնում է ավելի երկար ժամանակ պահպանել կուշտ լինելու զգացողությունը։ Ինչ վերաբերում է առողջ ածխաջրերին, մասնագետը խորհուրդ է տվել ընտրել բրինձը կամ քաղցր կարտոֆիլը, որոնք օրգանիզմի համար էներգիա են ապահովում եւ երկար ժամանակով հագեցնում են քաղցը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll