• Latest news

Երիտասարդ տարիքում ալկոհոլի չարաշահումը մեծացնում է հետագայում քաղցկեղի առաջացման ռիսկը․ հետազոտություն

11 մարտի, 2022  20:34

Կյանքի վաղ շրջանում ալկոհոլ օգտագործելը մեծացնում է ապագայում քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրակացության են եկել Մելբուռնի համալսարանի մասնագետները նոր հետազոտության ընթացքում։

Ինչպես գրում է Medportal.ru-ն, փորձագետները վերլուծել են քաղցկեղի հեռանկարային հետազոտության տվյալները, որին 1990-1994թթ․ մասնակցել են 22756 կին եւ 15701 տղամարդ:

Կամավորներին բաժանել են մի քանի խմբերի՝ կախված տարբեր տարիքում ալկոհոլի օգտագործման մակարդակից։ Ծանր արբեցողություն համարվել է 6 ստանդարտ կամ ավելի չափաբաժին օգտագործելը։ Հետազոտության ընթացքում չարորակ նորագոյացություններ են ախտորոշվել 2303 մասնակցի մոտ: Ամենից հաճախ կանանց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ (64 տոկոս), տղամարդկանց մոտ՝ կոլոռեկտալ քաղցկեղ (31 տոկոս)։

Ինչպես պարզվել է, ալկոհոլի օգտագործումը կապված է բոլոր խմբերում քաղցկեղի առաջացման ռիսկի հետ՝ համեմատած նրանց հետ, որոնք երբեք ալկոհոլ չեն օգտագործել: Այնուամենայնիվ, ամենաուժեղ ասոցիացիան հայտնաբերվել է տղամարդկանց եւ կանանց մոտ, որոնք 20 տարեկանում շատ են խմել եւ աստիճանաբար նվազեցրել են օգտագործվող ալկոհոլի քանակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել