• Latest news

Սուրճն իսկապես օգտակար է սրտի համար. հետազոտություն

14 ապրիլի, 2022  09:42

Ամեն օր սուրճ խմելը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ նվազեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ առիթմիայի զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Մելբուռնի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները։ Այս մասին ասվում է Journal of the American College of Cardiology երեք հետազոտություններում:

Գիտնականները պարզել են, որ օրական առնվազն 2-3 բաժակ սուրճ (աղացած կամ լուծվող) խմելը կապված է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաեւ մահվան այլ պատճառների զարգացման ռիսկի զգալի կրճատման հետ:

Առաջին հետազոտությունը վերլուծել է 57 տարեկան միջին տարիքի 382 535 մարդու տվյալները: Պարզվել է, որ 10 տարվա ընթացքում օրական 2-3 բաժակ սուրճը նպաստել է սրտանոթային հիվանդությունների ռիսկի 1.1 անգամ, իսկ մահացության՝ 1.16 անգամ կրճատմանը։

Երկրորդ հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 502.543 մարդ, ցույց է տրվել, որ սուրճի կանոնավոր օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդություններից մահացության նվազման հետ: Ախտորոշված ​​առիթմիա ունեցող 24111 մասնակիցների շրջանում օրական ընդամենը մեկ բաժակ սուրճ խմելը կապված էր մահացության ամենացածր ռիսկի հետ, հատկապես՝ նախասրտերի ֆիբրիլացիա կամ թրթռում ունեցող հիվանդների մոտ:

Երրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 2-3 բաժակ աղացած սուրճ խմելը կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի զգալի կրճատման հետ: Ընդ որում, լուծվող սուրճի օգտագործման դեպքում այդ նվազումն ավելի փոքր է եղել։ Բացի այդ, առանց կոֆեինի սուրճը նպաստել է նաեւ մահացության կրճատմանը, ինչը վկայում է մարդկանց առողջության վրա ազդող ոչ կոֆեինային միացությունների առկայության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է