• Latest news

Կարո՞ղ է արդյոք սմարթֆոնը մեծացնել ուղեղի քաղցկեղի առաջացման ռիսկը

19 ապրիլի, 2022  11:41

Սմարթֆոնների օգտագործումը կապված չէ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ։ Այս մասին ասվում է Journal of the National Cancer Institute ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են պացիենտների մոտ քաղցկեղի առաջացման դեպքերը 1975-1992թթ․։ Նրանք նաեւ վերլուծել են 1995-2008թթ․ ընկած ժամանակահատվածը, երբ ավելացել են ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման դեպքերը։ Նրանք եզրակացրել են, որ սմարթֆոնի ճառագայթումն ուղղակիորեն չի ազդում ուռուցքի առաջացման վրա։

«Մենք կարող ենք վստահ լինել, որ բջջային հեռախոսներն ուղեղի քաղցկեղ չեն առաջացնում»,-ասել է հետազոտության հեղինակ  Ջեսիկա Ջոնսը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հեռախոսների օգտատերերի մոտ գլխուղեղի ուռուցքների զարգացման վտանգ չկա: Գիտնականներն ուռուցքների առաջացման ռիսկը կապում են վատ էկոլոգիայի, աղտոտված սննդի եւ ավելորդ քաշի խնդիրների հետ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել