• Latest news

Քովիդ-19-ով պայմանավորված բարդացումները կարող են թուլամտություն առաջացնել. հետազոտություն

24 ապրիլի, 2022  11:56

«Քովիդ-19»-ից հետո ի հայտ եկող բարդացումները, ինչպես օրինակ՝ թոքաբորբը, կարող են թուլամտություն (դեմենցիա) առաջացնել: Դա պարզել են Միսուրիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Open Forum Infectious Diseases ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրել են մինչև 2021 թ. հուլիս թոքաբորբով հոսպիտալացված 21 000 անձի տվյալներ: Պարզվել է, որ գործնականում 50 տոկոս դեպքերում դա վիրուսային թոքաբորբ է եղել՝ պայմանավորված  SARS-CoV-2-ով: «Քովիդ-19»-ով հիվանդ 321 անձի մոտ (շուրջ 3%) ապաքինումից հետո թուլամտություն է ախտորոշվել: Այլ պատճառներով ի հայտ եկած թոքաբորբով հիվանդների պարագայում այդ ցուցանիշը 2.5 տոկոս է կազմել (263 մարդ):

Կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբից հետո առաջացած դեմենցիան ամենից հաճախ նկատվել է 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում: Վատթարացել է նրանց հիշողությունը, ինքնակառավարումը: Նրանց համար բարդացել է կենցաղային առաջադրանքներ անելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել