• Latest news

Ինչպե՞ս մեղմել ալերգիան գարնանը

27 ապրիլի, 2022  15:40

Գարնանը ծառերի եւ թփերի ծաղկումն ու փոշոտումը կարող են որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռինոկոնյունկտիվիտ, պոլինոզ առաջացնել, ինչպես նաեւ դառնալ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ։ Ինչպե՞ս կարելի է թեթեւացնել վիճակն այս խնդիրների դեպքում։ Այս մասին խորհուրդներ է տվել մաշկավեներաբան Յուլյա Անդրեանովան (Ռուսաստան), տեղեկացրել է «Вечерняя Москва»-ն։

«Ալերգիայի հակում ունեցող մարդիկ, պահպանեք ձեր շնչուղիները, խոնավացրեք օդը, փորձեք այս ընթացքում ավելի քիչ օդափոխել ձեր բնակարանը, ավելի քիչ գտնվել փողոցում»,- ասել է բժիշկը։

Նրա խոսքով՝ շնչուղիները պաշտպանելու համար հարկավոր է հատուկ դիմակներ կրել, որոնք պետք է ամուր կպչեն քթին։

Մասնագետը նաեւ նշել է, որ գոյություն ունեն  մի քանի նշաններ, որոնցով կարելի է տարբերել ալերգիան սուր շնչառական վարակներից. ալերգիա ունեցող մարդկանց մոտ ինքնազգացողությունը վատանում է փողոցում գտնվելուց հետո, հատկապես արեւային եւ քամոտ օրերին, ինչպես նաեւ առավոտյան։ Բացի այդ, նրանք, ի տարբերություն սուր շնչառական վարակ ունեցող մարդկանց, ավելի լավ են զգում հակահիստամինային դեղեր ընդունելուց եւ ալերգիայի «սադրիչին» հեռացնելուց հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել