• Latest news

Ինչպե՞ս պայքարել դեմքի արագ ծերացման դեմ

20 մայիսի, 2022  09:37

Ռուսաստանցի մաշկաբան-դիմահարդար Տատյանա Բալիրանոն նշել է դեմքի արագ ծերացման պատճառները եւ թվել այդ խնդրի դեմ պայքարի մեթոդները։ Նրա հետ հարզացրույցը հրապարակել է «Пятый канал»-ը։

Մաշկաբանը նշել է, որ մինչեւ մասնագետներին դիմելը անհրաժեշտ է հասկանալ կնճիռների ժամանակից շուտ հայտնվելու, այտուցվածության եւ մաշկի թառամելու պատճառը։ Նա բացատրել է, որ ծերացումն ամենից առաջ կապված է հորմոնալ վայրիվերումների հետ՝ կլիմաքսի շրջանում վահանաձեւ գեղձի աշխատանքի խախտման պատճառով։

Բժիշկը նշել է, որ տարիքի հետ կապված անդառնալի փոփոխություններ տեղի են ունենում ոչ միայն դեմքի մկանների, այլեւ ոսկրային կառուցվածքի հետ։ Որպես օրինակ նա նշել է ստորին ծնոտի կախվելը, որն ազդում է դեմքի ձվաձեւության վրա, եւ ոսկրերի ռեզորբցիան, երբ հյուսվածքն աստիճանաբար քայքայվում է։ Բացի այդ,  կրճատվում է քունքոսկրի եւ այտոսկրերի մի մասը եւ մեծանում են աչքերի շուրջ օղակները։ Դրա հետեւանքով արտաքինը զգալիորեն փոխվում է, տեղեկացրել է Mail.ru-ն։

Պարբերականի զրուցակցուհին խոստովանել է, որ դիմահարդարները միշտ չէ, որ կարող են լուծել դեմքի արտաքին տեսքի արագ վատացման խնդիրը։

«Երբեմն մենք ստիպված ենք մերժել հաճախորդին եւ ուղարկել նրան պլաստիկ վիրաբույժի մոտ, քանի որ կտրուկ ծերացման պատճառով հաճախ հյուսվածքների ավելորդ ծավալ է գոյանում,- բացատրել է Բալիրանոն։- Այդ դեպքերում ներարկիչներն ու լազերային սարքերն անզոր են»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է