• Latest news

Ինչո՞ւ է երեխաների մոտ շաքարային դիաբետ զարգանում  

25 մայիսի, 2022  23:28

Շաքարային դիաբետը ասոցացնում են մեծահասակների հետ, սակայն այն հանդիպում է նաեւ երեխաների մոտ: Այս մասին Аргументы и факты պարբերականի հետ զրույցում ասել է մանկական էնդոկրինոլոգ Ելենա Դեմինան:

«Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ եւ որպես հետեւանք բոլոր տեսակի փոխանակությունների խախտմամբ: Պայմանականորեն շաքարային դիաբետը բաժանում են երեխաների եւ մեծահասակների մոտ հանդիպող տեսակների, որոնք սկզբունքային տարբերություններ ունեն»,- բացատրել է մասնագետը:

Նրա խոսքով՝ մեծահասակների դիաբետը (դասակարգմամբ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ) ի հայտ է գալիս ինսուլինի հանդեպ զգայունության խախտման պատճառով: Սակայն սկզբնական փուլում այդ հորմոնը մեծ քանակությամբ է լինում, եւ միայն հիվանդության ուշ փուլերում է ինսուլինի անբավարարություն ի հայտ գալիս:

Ի տարբերություն մեծահասակների՝ մանկական դիաբետը (1-ին տիպի շաքարային դիաբետ) բնորոշվում է բացառիկ ինսուլինային անբավարարությամբ, եւ տվյալ հիվանդության ողջ ընթացքը պայմանավորված է այդ իրավիճակով, մեկնաբանել է Դեմինան:

Նրա խոսքով՝ շաքարային դիաբետով հիվանդանալ հնարավոր է ցանկացած տարիքում: Առաջին տիպի դիաբետը հանդիպում է 4-14 տարեկան երեխաների մոտ: Պատանիներն ու երիտասարդները նույնպես կարող են հիվանդանալ այդ հիվանդությամբ, ինչը պետք է հաշվի առնեն բժիշկները հիվանդությունն ախտորոշելիս:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջին տիպի դիաբետը աուտոիմուն հիվանդություն է, եւ որ երեխայի մոտ գենետիկ հակվածություն կա, ապա ռիսկի որոշակի գործոններ սահմանելն ու հիվանդությունը կանխելն անհնար է:
 
Մասնագետի խոսքով՝ այսօր այդ հիվանդության զարգացումը կանխելն անհնար է: Սակայն բժիշկների հատուկ ուշադրության շնորհիվ հնարավոր է ուշ ախտորոշումից խուսափել եւ սկսել երեխայի բուժումը վաղ փուլում:


Շաքարային դիաբետի հետագա բարդացումները կապված են նյութափոխանակության խանգարումների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել