• Latest news

Ինչպիսի՞ն է ալերգիայի թաքնված ազդեցությունը հոգեկան առողջության վրա

28 մայիսի, 2022  19:40

Ալերգիաները շատ տարածված են: Ամերիկայի ասթմայի եւ ալերգիայի հիմնադրամի տվյալների համաձայն՝ ավելի քան 50 միլիոն մարդ ամեն տարի ալերգիայի ախտանիշներ է ունենում:

Ալերգիա ունեցող մարդիկ կարող են հոգեկան խանգարումների հակված լինել, ինչպիսիք են անհանգստությունը եւ դեպրեսիան: Հոգեկան առողջության եւ ալերգիայի միջեւ կապը շարունակական բանավեճի առարկա է, սակայն վերջին հետազոտությունները լույս են սփռել զուգահեռների վրա, որոնք կարող են բարելավել հիվանդների բուժումը, գրում է Medical News Today-ը:

Ալերգիան իմունային համակարգի ռեակցիան է օտար նյութի նկատմամբ, որը նաեւ հայտնի է որպես ալերգեն: Իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում՝ օրգանիզմն այդ ալերգեններից պաշտպանելու համար: Ալերգիայի ընդհանուր ախտանիշները կարող են աչքերի քոր, փռշտոցներ, հազ, եղնջացան, բերանով ծանր շնչառություն, թոքերի խզզոց եւ հեւոց, գլխացավ ներառել: Ծանր ախտանիշները կարող են նաեւ ականջի ցավ եւ ականջային վարակներ, քթից արյունահոսություն, աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ներառել:

Չնայած իր տարածված լինելուն՝ ալերգիան դժվար է ախտորոշել, քանի որ ախտանշանները կարող են այլ բժշկական խնդիրների նման լինել:

Ալերգիայի դեղամիջոցները՝ այսպես կոչված հակահիստամինները, կոչված են բարելավելու ախտանիշները, սակայն կողմնակի ազդեցությունները քնկոտություն են ներառում, որը կարող է խանգարել առօրյա գործունեությանը եւ քնի ռեժիմին:

Որոշ հետազոտողներ կարծում են, որ բորբոքային նյութերը, որոնք ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում օրգանիզմում, կարող են ազդել նաեւ ուղեղի վրա՝ դեպրեսիայի եւ անհանգստություն առաջացնելով: Նույն կերպ հոգեկան խանգարումներով տառապող մարդու մոտ ալերգիկ ռեակցիայի ախտանիշները կարող են մեծացնել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը:

Թել Ավիվի համալսարանի Sackler բժշկության ֆակուլտետի եւ Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի 2019 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ ատոպիկ էկզեմայի բուժումը 14 տոկոսով կապված է դեպրեսիայի զարգացման ռիսկի եւ 17 տոկոսով հետագայում անհանգստության ախտորոշման ռիսկի հետ:

Ալերգիայի ախտանիշներն օրգանիզմի արտաքին եւ նկատելի ռեակցիա են ենթադրում: Ուստի ալերգիայով ապրող մեծահասակների մինչեւ 53 տոկոսը խուսափում է սոցիալական շփումներից, ինչը կարող է մեկուսացման եւ կյանքի որակի նվազման հանգեցնել, ասվում է Allergy UK-ի վերջին հետազոտության մեջ:
Ավելին, ախտանշանները կարող են խաթարել ձեր կանոնավոր քնի ցիկլը՝ նպաստելով ֆիզիկական հոգնածության եւ մտավոր առողջության վատթարացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել