• Latest news

Ինչո՞ւ են կանայք եւ տղամարդիկ տարբեր կերպ արձագանքում ցավազրկողներին

1 հունիսի, 2022  21:45

Հետազոտողներն արդեն որոշ ժամանակ ուսումնասիրում են հարցն այն մասին, թե արդյոք տարբեր կերպ են արձագանքում ցավազրկող դեղամիջոցներին կանայք եւ տղամարդիկ։

Պիտսբուրգի Դյուքեյնի համալսարանի գիտնականները ենթադրել են, որ մակրոֆագերի (բջիջներ, որոնք կարող են կլանել եւ յուրացնել օրգանիզմի համար օտարածին կամ վնասակար մասնիկները – խմբ.) ակտիվությունը որոշելու հնարավորությունը կարող է շատ բան պատմել տղամարդկանց եւ կանանց՝ ցավին արձագանքելու տարբերությունների մասին։

Նրանք ստեղծել են նեոդեղամիջոց, որը կարող է ցելեկոկսիբը (ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց կոկսիբների խմբից։ Օգտագործվում է օսթեոարթրիտի, ռեւմատոիդ արթրիտի, սուր ցավերի, ցավոտ մենստրուացիայի եւ մենստրուալ եւ այլ ախտանշաների բուժման համար – խմբ.) հասցնել անմիջապես մակրոֆագերին եւ կոնկրետ՝ ցավի տեղին, հետեւելու համար սեռական տարբերությունները ցավին արձագանքելու հարցում։

Վերջերս կատարված հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում, նրանք իրենց ստեղծած նանոդեղամիջոցը ներարկել են վնասված նստանյարդի մոդելով առնետներին։ Եթե արու առնետները ցավազրկման ազդեցությունն զգացել են 5 օրվա ընթացքում, ապա էգերի մոտ դա նկատվել է ընդամենը 1 օր։

Հետազոտողները նշել են, որ ցավի զգացողությունը կապված է վնասված տեղում մակրոֆագերի քանակության հետ։ Մակրոֆագերի ավելի մեծ քանակությունը վնասված տեղում, ինչպես նկատվել է կանանց մոտ, կապված է եղել ցավազրկման ավելի ցածր մակարդակի հետ։

Հետազոտողները հայտարարել են, որ իրենց ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ ՑՕԳ-2-ի չեզոքացումը (ՑՕԳ-2 ինհիբիտորները պատկանում են «սելեկտիվ» ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցերի շարքին – խմբ.) առաջ է բերում տարբեր նեյրոիմունաբանական փոխգործակցություններ տարբեր սեռերի օրգանիզմի հյուսվածքներում։

Նրանք նաեւ նշել են, որ կանանց մոտ վնասված տեղում նկատվել է այլ բորբոքային բջիջների ավելի բարձր ինֆիլտրացիա, քան տղամարդկանց մոտ, ինչը նույնպես կարող է որոշակի դեր ունենալ նրանց բորբոքային արձագանքի հարցում։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ տղամարդկանց եւ կանանց մոտ ցավին արձագանքման տարբերություններն իմանալը մոլեկուլյար մակարդակում առաջին քայլն է բուժման նոր մեթոդների որոնման ճանապարհին, իսկ նանոբժշկությունը վճռական նշանակություն ունի իր երկակի՝ ախտորոշման եւ թերապիայի որակի հարցում ունեցած նշանակության շնորհիվ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել