• Latest news

Նշվել է հիպերտոնիայի գլխավոր պատճառը

6 հունիսի, 2022  10:34

Երբ մտածում եք զարկերակային ճնշման մասին, ձեր երիկամներն այնքան էլ չեք մտաբերում։ Դա նշանակում է, որ աղի չափից ավելի շատ օգտագործումը կարող է դժվարացնել երիկամների կողմից հեղուկի դուրսբերումը, որն այնուհետեւ կուտակվում է օրգանիզմում եւ բարձրացնում արյան ճնշումը։

«Ժամանակի ընթացքում  աղի չափից ավելի շատ օգտագործումը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման (հիպերտոնիայի), ինչը արյունատար անոթները դարձնում է կարծր եւ նեղացնում է դրանք»,- ասել է սրտաբան Օլեգ Վարֆոլոմեեւը МедикФорум-ի հարցազրույցում։

Աղի չափից ավելի շատ օգտագործումը արյան բարձր ճնշման հիմնական պատճառն է։

Աղի օգտագործումը կրճատելը արյան ճնշումն իջեցնելու ամենապարզ միջոցներից մեկն է, եւ դա սկսվում է շատ արագ, անգամ մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է մասնագետը։

Աղը մարմնին ստիպում է պահել ջուրը, եւ եթե դուք չափից ավելի շատ աղ եք ուտում, ավելորդ ջուրը ձեր արյան մեջ նշանակում է լրացուցիչ ճնշում արյունատար անոթների պատերի վրա, որի հետեւանքով արյան ճնշումը բարձրանում է։

«Եթե դուք արյան բարձր ճնշում ունեք, չափից ավելի շատ աղը այն ավելի կբարձրացնի, եւ դա կարող է նշանակել, որ ցանկացած դեղ արյան ճնշման դեմ, որ դուք ընդունում եք, այնպես չի գործի, ինչպես պետք է»,- բացատրել է սրտաբանը։

Մեծահասակները պետք է օգտագործեն օրական 6 գրամ աղ, ինչը մոտ մեկ թեյի գդալ է։

Բացի աղի քանակը կրճատելուց, դուք պետք է կրճատեք ալկոհոլի օգտագործումը, նիհարեք, եթե ավելորդ քաշ ունեք, կրճատեք կոֆեինի օգտագործումը, իսկ եթե ծխող եք, պետք է թողնեք ծխելը։

«Ալկոհոլի մշտական եւ շատ օգտագործումը նույնպես կարող է ժամանակի ընթացքում բարձրացնել արյան ճնշումը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է