• Latest news

Ինչո՞ւ է տղամարդկանց մոտ առավոտյան ժամերին էրեկցիա առաջանում

14 սեպտեմբերի, 2014  11:47

Առավոտյան ժամերին ի հայտ եկող էրեկցիան տղամարդկանց մեծ մասի պարագայում կանոնավոր բնույթ է կրում: Փորձենք պարզել, թե ինչպես է հաճախ տհաճությունների պատճառ հանդիսասող այդ երեւույթը գիտականորեն բացատրվում:

Առնանդամի գիշերային պրկվածություն գիտական անվանումը ստացած ֆենոմենը սովորաբար գիշերային ժամերին կամ արթնանալիս է զգացնել տալիս: Ընդ որում, էրեկտիլ դիսֆունկցիայով չտառապող բոլոր տղամարդիկ քնած ժամանակ կարող են 3-5 անգամ երեւույթի կրողը դառնալ, հաղորդում է IFL Science-ը:

Հետաքրքրական է այն, որ առնանդամի գիշերային պրկվածությունը նույնիսկ արգանդում՝ պտղի մոտ է նկատվում եւ կարող է ողջ կյանքի ընթացքում տղամարդու ուղեկիցը դառնալ: Ընդ որում, տղամարդիկ այս հարցում նույնպես միայնակ չեն. կանանց մոտ էլ քնած ժամանակ կլիտորային էրեկցիա եւ հեշտոցային կոշտացում կարող է ի հայտ գալ: Ընդ որում, նույն երեւույթը նաեւ մի շարք կանթասուն կենդանիների մոտ է նկատելի:

Վերջին տարիներին առնանդամի գիշերային պրկվածությանը բացատրություն տվող մի շարք տեսություններ են առաջ քաշվել, թեեւ բոլորն էլ շարունակում են չապացուցված մնալ: Որոշ գիտնականներ պնդում են, թե ֆենոմենը, կլիտորային էրեկցիայի նմանությամբ, քնի՝ աչքի արագ շարժով բնորոշվող (REM) փուլի արդյունք է, երբ ուղեղի հիմը կազմող հատվածներից մեկում՝ վարոլյան կամրջում տեղակայված՝ locus coeruleus անվամբ հայտնի՝ նյարդահաղորդիչ նորադրենալինի (նորեպինեֆրին) արտազատման եւ առնանդամին արգելակող տոնուսի հաղորդման համար պատասխանատու նորադրեներգիկ բջիջներն «անջատվում են» եւ տեստոստերոնի մակարդակից կախված գրգռիչ տոնուսների արտահայտման արդյունքում էլ՝ էրեկցիայի ձեւավորման հնարավորություն ընձեռում:

Մեկ այլ տեսության համաձայն էլ առնանդամի գիշերային պրկվածությունը ազոտական օքսիդի արտազատական արդյունքում է ի հայտ գալիս: Արյունատար անոթների ներքին պաստառը կազմող բջիջներից արտազատվող այս միացությունը մկանների մեջ լուծվելու եւ դրանց լարվածությունը թուլացնելու հատկություն է դրսեւորում: Բացի այդ էլ, արյունատար անոթներն են ընդարձակվելու հնարավորություն ձեռք բերում, ինչը առնանդամի ուղղությամբ արյան հոսքի ավելացման կարող է հանգեցնել: Իսկ դրանից հետո էլ էրեկցիան այլեւս սարերի հետեւում չէ:

Ընդ որում, կարծիք կա, որ վարոլյան կամրջի ակտիվության՝ քնի REM փուլի ընթացքում նկատվող անկումը ազդեցությունների մի ողջ շղթա է հրահրում, որոնք ի վերջո կարող են նյարդային բջիջների կողմից արտազատվող ազոտական օքսիդի մակարդակի ավելացման հանգեցնել:

Սա այն մասին, թե ինչպես է առնանդամի գիշերային պրկվածություն առաջանում: Հիմա փորձենք պատճառը հասկանալ: Տարածված կարծիք կա, թե գիշերային վարժությունները տղամարդու «կոճղի» առողջությունը պահպանելու նպատակ են հետապնդում, քանի որ երեւույթը նախ եւ առաջ էրեկտիկ հյուսվածքների (corpora cavernosa) ուռուցիկությամբ է պայմանավորվում, ինչը դրանց թթվածնով հարստացման միջոց կարող է ծառայել: Իսկ օքսիգենացիան, իր հերթին, կավերնոզային ֆիբրոզի կանխարգելման միջոց է հանդիսանում. խոսքը այն խանգարման մասին է, որն ի վերջո էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման կարող է հանգեցնել:

Մեկ այլ տեսության համաձայն, խնդրո առարկա ֆոնեմոնն անկողինը չոր պահելու նպատակով է ի հայտ գալիս: Ընդհանրապես, էրեկցիայի երկու տեսակ գոյություն ունի՝ հոգեծին եւ ռեֆլեքսային: Առաջինը գրգռիչ մտքերի կամ պատկերների խթանմամբ եւ նյարդային ազդակների օգնությամբ տեղի ունեցող գործընթաց է հանդիսանում, իսկ ահա երկրորդն ակամայից, երբեմն նույնիսկ՝ ուռած միզապարկի ազդեցությամբ է խթանվում: Ընդ որում, ռեֆլեքսային էրեկցիան վերահսկող՝ ողնաշարի շրջանում տեղակայված նյարդերը նաեւ միզապարկի կողմից ազդեցության են ենթարկա եւ, միզաթափությունից խուսափելու նպառակով, էրեկցիա հրահրելու միջոց կարող են ծառայել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է