• Latest news

Ո՞ւմ է թրոմբոզ սպառնում

22 հունիսի, 2022  23:47

Թրոմբոզը կարող է առաջանալ տարեց մարդկանց, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր քիչ են շարժվում, անբավարար քանակությամբ հեղուկ են խմում եւ ունեն երակների վարիկոզ լայնացում, «Մոսկվա 24»-ին ասել է սրտաբան Յուլյա Մարշինցեւան։

Մասնագետի խոսքով՝ թրոմբոզը կարող է սպառնալ այնպիսի հետեւանքներով, ինչպիսին են ինսուլտները, ինֆարկտները եւ թոքային զարկերակի խցանումները, որոնք կարող են մահվան հանգեցնել։ Ռիսկի խմբում են 60-ից բարձր տարիքի մարդիկ, քանի որ տարիքի հետ արյան մածուցիկությունը մեծանում է:

«Բացի այդ, առողջ մարդկանց երկար թռիչքները կարող են լինել թրոմբոզի զարգացման ռիսկի գործոններ, քանի որ մարդը գտնվում է մեկ դիրքում։ Ուստի, երբ խոսքը երկար թռիչքների մասին է, ցանկալի է շատ ջուր խմել եւ հնարավորության դեպքում քայլել ինքնաթիռում»,- ասել է սրտաբանը։

Մարդիկ, որոնք հիմնականում քիչ են շարժվում եւ անբավարար քանակությամբ են հեղուկ խմում, նույնպես հակված են թրոմբոզի, զգուշացնում է բժիշկը։ Այս խնդրին հանգեցնող տարածված հիվանդություններից է երակների վարիկոզ լայնացումը:

«Լայնանում են մարդու խոշոր ենթամաշկային երակների անցուղիները՝ դրանք փոքր ճյուղեր են, որոնք տարածվում են ստորին վերջույթների երակների բնից: Երբ դրանք լայնանում են, այնտեղ արյունը շարժվում է անկանոն, քաոսային կամ լճանում է»,- պարզաբանել է մասնագետը։

Եթե վարիկոզը սուր է արտահայտված, ապա ավելի լավ է հեռացնել երակները, որպեսզի թրոմբներ չառաջանան, խորհուրդ է տալիս սրտաբանը։ Մասնագետը նաեւ նշել է, որ թրոմբոզը կարող է առաջանալ ոչ միայն տարեց մարդկանց մոտ. վերջին տարիներին հիվանդությունը երիտասարդացել է։

«Ուստի արժե երբեմն, գոնե տարին մեկ անգամ, կոագուլոգրամա անել (հատկապես հիվանդություններից, նույնիսկ մրսածությունից հետո), որը ցույց է տալիս արյան մածուցիկության բնութագիրը»,- եզրափակել է Մարշինցեւան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել