• Latest news

Շնչի ջերմաստիճանը՝ թոքերի քաղցկեղի ախտորոշման միջոց

10 սեպտեմբերի, 2014  11:49

Նոր հետազոտության շնորհիվ բժիշկներն այսուհետ կարող են թոքերի քաղցկեղը շնչի ջերմաստիճանի չափման միջոցով ախտորոշել:

Եզրահանգման համար հիմք ծառայած փորձարկումների փուլին 82 կամավորներ են մասնակցել, որոնց մոտ, ռենտգեն հետազոտության արդյունքներով, թոքերի քաղցկեղ է կասկածվել: Շնչի ջերմաստիճանի ստուգման ենթարկված մասնակիցներն այնուհետեւ, հստակ ախտորոշում ստանալու նպատակով, կլինիկական հետազոտության են ենթարկվել, հաղորդում է FoxNews-ը:

Օրգանիզմից արտաշնչվող գազերի ջերմաստիճանը չափող՝ X-Halo անվանումը ստացած սարքի օգնությամբ գիտահետազոտական խմբի անդամները, իրավամբ, մասնակիցներից 42-ի մոտ քաղցկեղ են ախտորոշել՝ այն հիմնավորմամբ, որ նրանց շնչի ջերմության աստիճանը նկատելիորեն բարձր ցուցանիշ է գրանցում: Ընդ որում, հիշյալ ցուցանիշը, փորձարկման արդյունքների համաձայն, ուղիղ համեմատական է ծխելու սովորությամբ բնորոշվող տարիների թվի եւ քաղցկեղի զարգացման փուլի հետ: 

«Իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ թոքերի քաղցկեղը արտաշնչման ենթակա գազերի ջերմությունը բարձրացնելու հատկություն է դրսեւորում», - նշել է հետազոտության ավագ հեղինակ, Իտալիայում գործող Ֆոջայի համալսարանի պրոֆեսոր Ջիովաննա Էլիսինիա Կամպանյանոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է