• Latest news

Հերքվել են ամենատարածված միֆերը կույր աղիքի մասին

28 հունիսի, 2022  15:44

Կույր աղիքի բորբոքումը նաեւ «որովայնի խոռոչի կապիկ» են անվանում, «Ամենակարեւորի մասին» ծրագրի եթերում պատմել է ռուս հայտնի բժիշկ, սրտաբան, դոկտոր Ալեքսանդր Մյասնիկովը, փոխանցում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:

Հիմնական բանը, որ բոլորը գիտեն կույր աղիքի մասին, այն է, որ պետք է ցավի որովայնի ստորին աջ հատվածում: Սակայն ցավը սկսվում է պոռտի մոտ, այն ցրված է, հետո սկսում է կենտրոնանալ աջ կողմում, բայց կարող է նաեւ տարածվել դեպի այլ հատվածներ, նույնիսկ դեպի անուս:

Բժիշկ Մյասնիկովը նշել է, որ դա «սուր որովայնի» նման վիճակի ամենատարածված պատճառն է՝ դա պաթոլոգիա է, որն անհապաղ բժշկական ուշադրություն է պահանջում:

Ամենից հաճախ այս խնդիրն առաջանում է մինչեւ 19 տարեկան հասակում, թեեւ հնարավոր է նաեւ մնացած բոլոր տարիքային խմբերում։

Մասնագետը նշեղ, կույր աղիքի բորբոքման բուժման մեջ փոխվել են մի շարք հիմնարար դրույթներ. Դրանցից մեկը վերաբերում է վիրահատությանը։ Եթե ​​խոսքը ոչ բարդ եւ չծակոտված կույր աղիքի մասին է, ապա այն հակաբիոտիկներով բուժելը միանգամայն հնարավոր է։ Սակայն, ինչպես նշել է բժիշկը, բժիշկները խորհուրդ չեն տալիս դրա համար մեկ հակաբիոտիկ թերապիա օգտագործել, քանի որ ռեցիդիվների ռիսկը մեծ է. դա տեղի է ունենում կույր աղիքը հակաբիոտիկներով բուժող մարդկանց 30 տոկոսի մոտ։

Բայց եթե մարդը կտրականապես հրաժարվում է եւ իրավիճակը շտապ միջամտություն չի պահանջում եւ նաեւ, եթե ինչ-ինչ պատճառներով նրան այժմ չի կարելի լիդոկաին տալ, կարելի է հակաբիոտիկներով բուժում սկսել. նախ ներարկումներն արվում են հիվանդանոցում, ապա հիվանդին դուրս են գրում, եւ նա 10 օր տանն է բուժում ստանում:

Օպերատիվ միջամտությունից խուսափել պետք չէ, նշել է բժիշկը, քանի որ դա առանձնապես դժվար չէ. այն իրականացվում է առանց ընդհանուր անզգայացման, ներառում է լապարոսկոպիա։

Արժե նաեւ հաշվի առնել վիրահատության հետ կապված մի նյուանս: Եթե ​​կույր աղիքը ծակոտված չէ, ապա վիրահատությունը կարող է 12-24 ժամով հետաձգվել, սակայն 48 ժամից ավել չի թույլատրվում։ Եթե ​​այն պայթել է, ֆլեգմոն, թարախակույտ է առաջացել, ապա պետք է շտապ գործել։

Այսօր անզգայացում չանելու առաջարկությունը կորցրել է իր արդիականությունը։ «Դա անցյալ դարի սխալն է։ Այսօր բոլոր վիրաբուժական համայնքներն ասում են, որ մարդը ցավին չպետք է դիմանա, պետք է անզգայացնել, այդ դեպքում այն թույլ կտա հետազոտել որովայնը»,- պարզաբանել է բժիշկը։ Իսկ անհրաժեշտ ամեն ինչ առանց այդ էլ նկատելի կլինի՝ թե՛ ըստ անալիզների, թե՛ որովայնի լարվածությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել