• Latest news

Ո՞ւմ է կտրականապես արգելված մերսումը

30 հունիսի, 2022  09:45

Չնայած մերսման առավելություններին՝ ընթացակարգը կտրականապես հակացուցված է որոշ հիվանդների համար, օրինակ՝ ողնաշարի ճողվածքի սրման դեպքում։ Այս մասին NEWS.ru-ին ասել է  սննդաբան Ելենա Նովիկովան։ 

Մասնագետը նշել է, որ սրտային սուր անբավարարությամբ, մաշկային հիվանդություններով, բորբոքային պրոցեսներով, բաց վերքերով եւ ուռուցքաբանությամբ տառապող մարդիկ պետք է հրաժարվեն մերսումից։ 

Միեւնույն ժամանակ, սննդաբանը նշել է, որ մերսումը կարող է «էապես բարելավել ողնաշարի ճողվածքով հիվանդի վիճակը», քանի որ պրոցեդուրաների ընթացքում ողնաշարը ձգվում է, ինչի հետեւանքով դադարում է նյարդերի վերջավորությունների սեղմումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ