Գաստրոէնտերոլոգ Այգուլ Իշմուրզինան թվարկել է բերանից տհաճ հոտի հիմնական պատճառները, գրում է MedikForum-ը։
Այս խնդիրը արդիական է ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար։ Ամենից հաճախ դա առաջանում է ատամների հետ կապված խնդիրների, որոշ մթերքների պատճառով։ Երբեմն տհաճ հոտի պատճառ դառնում են մարսողական համակարգի հիվանդությունները:
«Տհաճ հոտի առաջացման պատճառը կարող է լինել որոշակի սննդակարգը, օրինակ՝ մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքների, ածխաջրերի, մրգերի, հատիկաընդեղենի օգտագործումը։ Այդ դեպքում լուծումը սննդակարգի բալանսավորումն է»,- նշել է փորձագետը։
Ինչ վերաբերում է այլ պատճառներին, մասնավորապես՝ ուղեկցող հիվանդություններին, ապա անհրաժեշտ է որոշել, թե որտեղից է առաջացել խնդիրը՝ բերանի խոռոչից, քիթ-կոկորդից, թե՞ ատամներից։
Վերահսկեք ատամները մաքրելու որակը, եթե խոսքը երեխայի մասին է։ Գնացեք ատամնաբույժի մոտ ստուգման համար:
Բացառելով առաջին պատճառը, հետո պարզել վերին շնչուղիների հետ կապված վիճակը։ Գուցե քրոնիկ ռինիտ, տոնզիլիտ, ադենոիդներ, սինուսիտ կա: Այս պաթոլոգիաների դեպքում մենք հաճախ պաթոգեն բակտերիաների աճի ենք բախվում: Դրանք էլ տհաճ հոտի առաջացման պատճառ են դառնում:
Բույրի պատճառ կարող են լինել նաև աղիների անառողջ միկրոբիոմը, մակաբուծական եւ սնկային հիվանդությունները:
Եթե պաթոլոգիաներից ոչ մեկը հաստատված չէ, դիմեք մասնագետների՝ ատամնաբույժի, գաստրոէնտերոլոգի, մանկաբույժի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր