Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները մտադիր են հետազոտել հակադեպրեսանտների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա, գրում է Gazeta.ru-ն։
«Կանայք երկու անգամ ավելի շատ են ենթարկվում դեպրեսիայի, ընդ որում մինչ ծննդաբերությունը դեպրեսիայի վտանգը մեծանում է, իսկ հղիությունը խոցելի շրջան է», -նշում են մասնագետները:
Այդ իսկ պատճառով կարևոր է վերլուծել, թե որքանով է անվտանգ դեղամիջոցներ ընդունելը, որոնք օգնում են հաղթահարել դեպրեսիան, և ինչպես է դրանց ազդեցությունն ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա, բացատրել են հետազոտողները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր