• Latest news

Ինչպե՞ս ճիշտ չորացնել մազերը

6 հուլիսի, 2022  10:28

Մազերը չորացնելը կարեւոր է դրանց խնամքի համար։ Վերջին ժամանակներս հաճախ են խոսում ֆեների օգտագործման վնասի մասին, ուստի շատերն անցնում են բնական տարբերակներին։ Մանավանդ ամռանը, երբ գլուխդ լվանում ու սրբիչով չորացնում ես թե չէ, դրանք իրենք իրենց չորանում են։ Թվում է, թե այսպես մազերի համար ավելի առողջարար է։ Բայց արդյո՞ք իսկապես այդպես է։

«Аргументы и факты»-ի այս հարցին պատասխանել է մաշկաբան, տրիխոլոգ Նատալյա Կոզլովան։

«Երկար ժամանակ փորձագետները կարծում էին, թե մազերը չորացնելու բնական եղանակն ավելի օգտակար է։ Բայց վերջին հետազոտությունների համաձայն՝ ֆենի գրագետ օգտագործումը շատ ավելի լավ է անդրադառնում սանրվածքի վրա, քան օդով չորացնելը»,- նշել է մասնագետը։

Մաշկաբանը բացատրել է, որ մազերի ամեն մի փունջը փոքրիկ խողովակ է՝ ներքին պաշտպանիչ շերտով՝ կուտիկուլայով, որը օգտակար սպիտակուցներ է պարունակում։ Երբ կուտիկուլայի շերտը կատարելապես ամբողջական է, մազերը փայլուն տեսք ունեն եւ չեն թեփոտում։ Չափից ավելի տաքացնելը կարող է վնասել կուտիկուլան՝ ջուրը պահելով  մաշկի ներսում՝ եռք առաջացնելով։

Սակայն գիտնականներն ապացուցել են, որ ֆենի օգտագործումը ճիշտ հեռավորությունից եւ ճիշտ ջերմաստիճանի դեպքում կարող է շատ ավելի քիչ վնաս պատճառել, քան օդով մազերը չորացնելը։ Սա բացատրվում է նրանով, որ ջրի հետ շփվելիս մազերն  ուռչում են։ Որքան ավելի երկար է տեւում այդ պրոցեսը, այնքան ավելի շատ ճնշում է գործադրվում օգտակար սպիտակուցների վրա։

«Մազերի առողջության պահպանման համար չորացնելիս խորհուրդ է տրվում հետեւյալ մեթոդը, որը կապահովի առավել որակյալ եւ առողջ խնամք։ Սկզբում պետք է թողնել, որ մազերը չորանան բնական ճանապարհով, մոտ 70-80 տոկոս։ Հետո, ֆենը միացնելով ամենասառը դիրքի վրա, պետք է փչել մազերին՝ սարքը պահելով գլխից 5-6 սանտիմետր հեռու։ Արդյունքը՝ փայլուն եւ թարմ մազեր, առանց մաշկի այրման եւ կուտիկուլայի վնասման»,- նշել է մասնագետը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ