• Latest news

Ինչո՞ւ են շոգին սրվում այտուցներն ու վարիկոզը

11 հուլիսի, 2022  18:29

Ամառն ու երակների վարիկոզ լայնացումը, ինչպես նաեւ այտուցները, նման են երկվորյակ եղբայրների: Մեկը միշտ ասոցացվում է մյուսի հետ։ Այն մասին, թե ինչու են շոգին խորանում վարիկոզի հետ կապված խնդիրները եւ այտուցվում ոտքերը, եւ ինչպես պայքարել դրա դեմ, «Аргументы и факты»-ին պատմել է Բժշկական կենտրոնների եւ բժիշկների «Պոդիատրիայի լիգա» ասոցիացիայի գործադիր տնօրեն Օլգա Չիժեւսկայան:

«Վարկոզ» անվանումով այսբերգի գագաթին բազմաթիվ կանայք են բախվում՝ երակների ուռած հանգույցներ, մանուշակագույն «ցանցեր» եւ «աստղիկեր», այտուցված ոտքեր. այս ամենը միայն «կոսմետիկ թերություններ» չեն, ասում է Չիժեւսկայան:

Երակային հիվանդությունների առաջացման եւ առաջընթացի ռիսկի գործոնները բազմիցս ուսումնասիրվել են, հիմնականների ցանկում ներառվել է.

  • ավելորդ քաշը,
  • ծխելը,
  • տարիքը,
  • ընտանեկան պատմության մեջ երակային հիվանդությունների առկայությունը՝ ժառանգական հակվածությունը նման հիվանդությունների նկատմամբ:

Բազմաթիվ հետազոտություններում նշվում է քրոնիկ երակային անբավարարության կապը ոտնաթաթերի վիճակի, մասնավորապես՝ հարթաթաթության եւ սրունքաթաթային հոդի շարժունակության հետ:

Համարվում է, որ արդեն շրջակա միջավայրում 23-25 աստիճանի դեպքում վարիկոզը սրվում է:

Ոտքերն այտուցվում են, ոտքերում ծանրության զգացում է առաջանում, երակները սարսափելի տեսք են ունենում, եւ եթե այդպիսի հատվածները սեղմելու դեպքում զգացվում է ծակոց կամ նույնիսկ ցավ։

Այսպիսով, նշում է մասնագետը, վարիկոզի սրացման ամառային երեք հիմնական պատճառ կա.

  1. երակների տոնուսի նվազում,
  2. ստորին վերջույթներում արյան շրջանառության ընդհանուր դանդաղում,
  3. արյունականգի մեծ հավանականություն։

Առաջին քայլը բժշկի դիմելն է: Եվ հետո առաջարկություններին եւ խորհուրդներին հետեւելը: Վարիկոզի կանխարգելման «տնային» միջոցներից Չիժեւսկայան խորհուրդ է տալիս հետեւել հետեւյալ կանոններին.

  • խուսափել գերտաքացումից,
  • ջուր խմել,
  • վերահսկել ոտքերի ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը (անբավարարությունը նույնքան վնասակար է, որքան ծանրաբեռնվածությունը);
  • քայլել խոտերի վրա եւ լողալ, քանի որ ամառ է,
  • Խուսափել նեղ հագուստից եւ կոշիկներից․ բարձրակրունկ կոշիկները նույնպես կարող են դժվարացնել արյան հոսքը դեպի սիրտը:

«Անպայման օգտագործեք խոնավեցնող եւ արեւապաշտպան քսուքներ, զբոսնելիս փորձեք ժամանակ առ ժամանակ թաքնվել ստվերում։ Երակները «մարզելու» եւս մեկ լավ միջոց է կոնտրաստային ցնցուղը»,- խորհուրդ է տալիս մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել