• Latest news

Ինչո՞վ է օգտակար գուլպաներով քնելը

22 հուլիսի, 2022  10:29

Լավ նորություն կա գուլպաներով քնողների համար. դա իսկապես կարող է օգտակար լինել առողջությանը մի շարք պատճառներով, գրել է «МедикФорум»-ը։

Այդպես ավելի հեշտ է քնելը, քունը կարող է ավելի խոր լինել. եթե քնելու հետ կապված խնդիրներ ունեք եւ այն մարդկանցից եք, ովքեր ստիպված են երկար պտտվել մահճակալում եւ լավ հարմարվել, փորձեք սկսել քնել գուլպաներով։ Առկա հետազոտական տվյալների համաձայն՝ գուլպաներով մարդիկ 15-30 րոպե ավելի արագ են քնում։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ ոտքերը գուլպաների մեջ տաքանում են, եւ դա կոմպենսատորային մեխանիզմ է ներառում՝ առանձին արյունատար անոթներն սկսում են այնպես գործել, որպեսզի մարմինը զովանա։

Դա կարող է պաշտպանել վարակներից. եւս մեկ պատճառ գուլպաներով քնելու համար։ Դուք ավելի քիչ հիվանդանալու հնարավորություն եք ստանում։ Երբ ստորին վերջույթները սառն են, վեգետատիվ նյարդային համակարգը սահմանափակում է արյան հոսքը շնչուղիներ։ Արդյունքում՝ քթի լորձաթաղանթները դառնում են սառը եւ չոր, ինչը իջեցնում է դրանց դիմադրողականությունը վիրուսների հանդեպ։ Գուլպաները տաքացնում են ոտքերը եւ պաշտպանում դրանից. այսպիսի եզրակացությամբ են հանդես եկել Ռեյնի մարզի Առողջության ամրապնդման կենտրոնի գերմանացի մասնագետները։

Բարելավում է ոտքերի մաշկի վիճակը. որպեսզի չոր ոտքերի եւ ճաքերի զգացողություն չլինի ոտնաթաթերում, կարելի է ոտքերին քսուք քսել, գուլպաներ հագնել եւ քնել մի քանի ժամ։ Գուլպաներն օգնում են պահել խոնավությունը, եւ դրա համար շատ արդյունավետ են չոր եւ կարմրած մաշկի բուժման դեպքում։

Օգնում է տաքանալու դեմ՝ դաշտանադադարի ժամանակ. գուլպաներով քնելը  օգնում է կանանց օրգանիզմին դաշտանադադարի ժամանակ ավելի լավ կարգավորել ներքին ջերմաստիճանը, ինչը նվազեցնում է գիշերը տաքանալու կամ քրտնելու հավանականությունը։

Նպաստում է ապաքինմանը. եթե մրսածության ժամանակ պառկեք քնելու գուլպաներով՝ դրանց մեջ մի կտոր սոխ դնելով, դա կարող է օրգանիզմին լրացուցիչ խթան հաղորդել՝ պայքարելու մրսածության դեմ։ Սոխի կտորները գուլպաների մեջ օգնում են  օրգանիզմին դետոքսիկացիայի հարցում, ինչը բարձրացնում է ավելի արագ վերականգնվելու հնարավորությունները։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է