• Latest news

Որո՞նք են թաքնված դեպրեսիայի նշանները

28 հուլիսի, 2022  10:38

Տյումենի տարածաշրջանային կլինիկական հոգեբուժարանի հոգեբույժ Զանիֆա Թաժիեւան պատմել է, թե ո՞րն է թաքնված դեպրեսիան եւ ինչպե՞ս ճանաչել այն:

Միշտ չէ, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդը մռայլ եւ ընկճված է երեւում։ Գոյություն ունի դեպրեսիա թաքնված տեսակ։ Այդ դեպքում ֆիզիոլոգիական ախտանշանները հոգեբանականից առաջ են առաջանում։

Մարդը կարող է ընդհանուր թուլություն, սրտխառնոց, սրտխփոց, ցավ որովայնի եւ գլխի շրջանում, օդի պակասի զգացում ունենալ: Հիվանդը կարող է երկար ժամանակ եւ անօգուտ բուժվել տարբեր մասնագետների կողմից։

Թաքնված դեպրեսիայի ամենատարածված տեսակներից մեկն ալգի-սենեստոպաթիկ է: Այս տեսակի դեպրեսիա ունեցող մարդիկ երկարատև անտանելի ցավ, խեղդող վիճակներ են զգում, որոնց դեպքում նույնիսկ ամենաուժեղ դեղամիջոցները չեն օգնում: Նաեւ թաքնված դեպրեսիան կարող է դրսեւորվել քնի խանգարումներով, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներով եւ ալկոհոլիզմի ցանկությամբ։ Ընդ որում, հիվանդները կարող են հերքել, որ իրենք դեպրեսիվ վիճակի մեջ են:

Տաժիեւան պատմել է, որ այս տարվա սկզբից հոգեբուժական օգնության համար դիմած բոլոր հիվանդների 2.5 տոկոսի մոտ դեպրեսիայի առկայության կասկած կա։ Հիվանդների 1.8 տոկոսը բուժում է անցել հիվանդանոցում։

Հոգեբույժն ընդգծել է, որ բուժման հաջողությունը, ի թիվս այլ բաների, կախված է հիվանդի ժամանակին բուժումից։ Պետք չէ վախենալ հոգեբույժի մոտ այցելելուց. միայն բժիշկը կարող է ախտորոշում տալ: Արժե ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների վրա, ինչպիսիք են քնի խանգարումը, հոգնածությունը, ապատիայի զգացումը, քաշի կորուստը, դաշտանային ցիկլի խախտումը, զարկերակի եւ ճնշման փոփոխությունները: Եթե ​​այդ ախտանշանները զուգորդվում են երկու-երեք շաբաթից ավելի տեւող դեպրեսիվ տրամադրության հետ, անհրաժեշտ է դիմել մասնագետի, փոխանցում է «Տյումենի նորությունները»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել